ՄԱԿ ԱԽ-ում պատասխան են նախապատրաստել Երուսաղեմի հարցով Թրամփի որոշմանը
https://parstoday.ir/hy/news/world-i78885-ՄԱԿ_ԱԽ_ում_պատասխան_են_նախապատրաստել_Երուսաղեմի_հարցով_Թրամփի_որոշմանը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 18-ին կրկին կուսումնասիրի իրավիճակը Ղոդսի (Երուսաղեմ) շուրջ, որը ձևավորվել էր քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2017 08:50 Asia/Tehran
  • ՄԱԿ ԱԽ-ում պատասխան են նախապատրաստել Երուսաղեմի հարցով Թրամփի որոշմանը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 18-ին կրկին կուսումնասիրի իրավիճակը Ղոդսի (Երուսաղեմ) շուրջ, որը ձևավորվել էր քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո։

Մարմինն արդեն տարածել է բանաձևի նախագիծ, որն անվավեր է ճանաչում Ղոդսի (Երուսաղեմ) ներկայիս կարգավիճակի փոփոխումը։

Պաղեստինի կողմից նախապատրաստված բանաձևի նախագիծն Անվտանգության խորհուրդ է մտցվել Եգիպտոսի պատվիրակության կողմից։ Համաձայն փաստաթղթի՝ Ղոդսի (Երուսաղեմ) կարգավիճակին առնչվող ցանկացած փոփոխություններ չունեն իրավական ուժ։

Փաստաթուղթը նաև խնդրում է բոլոր երկրներին չընդունել գործողություններ, որոնք հակասում են համապատասխան բանաձևերին, ինչպես նաև զերծ մնալ Ղոդսում (Երուսաղեմ) դիվանագիտական առաքելություններ բացելուց։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով դեկտեմբերի 15-ին պաղեստինցիներ են զոհվել սիոնիստական  բանակի հետ ընդհարման ընթացքում, ևս 888 մարդ վնասվածքներ է ստացել Գազայի հատվածում, Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան ափին։

1in.am