ՄԱԿ ԱԽ-ում պատասխան են նախապատրաստել Երուսաղեմի հարցով Թրամփի որոշմանը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 18-ին կրկին կուսումնասիրի իրավիճակը Ղոդսի (Երուսաղեմ) շուրջ, որը ձևավորվել էր քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո։
Մարմինն արդեն տարածել է բանաձևի նախագիծ, որն անվավեր է ճանաչում Ղոդսի (Երուսաղեմ) ներկայիս կարգավիճակի փոփոխումը։
Պաղեստինի կողմից նախապատրաստված բանաձևի նախագիծն Անվտանգության խորհուրդ է մտցվել Եգիպտոսի պատվիրակության կողմից։ Համաձայն փաստաթղթի՝ Ղոդսի (Երուսաղեմ) կարգավիճակին առնչվող ցանկացած փոփոխություններ չունեն իրավական ուժ։
Փաստաթուղթը նաև խնդրում է բոլոր երկրներին չընդունել գործողություններ, որոնք հակասում են համապատասխան բանաձևերին, ինչպես նաև զերծ մնալ Ղոդսում (Երուսաղեմ) դիվանագիտական առաքելություններ բացելուց։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով դեկտեմբերի 15-ին պաղեստինցիներ են զոհվել սիոնիստական բանակի հետ ընդհարման ընթացքում, ևս 888 մարդ վնասվածքներ է ստացել Գազայի հատվածում, Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան ափին։
1in.am