Մամուլի տեսություն 17-12-2017
https://parstoday.ir/hy/news/world-i78895-Մամուլի_տեսություն_17_12_2017
Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտից հետո, բացառությամբ ԱՄՆ-ի, բախվող մյուս երկրների ավերմամբ, միջազգային համակարգում ԱՄՆ-ի համար յուրահատուկ պայմաններ ստեղծվեցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2017 09:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17-12-2017

Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտից հետո, բացառությամբ ԱՄՆ-ի, բախվող մյուս երկրների ավերմամբ, միջազգային համակարգում ԱՄՆ-ի համար յուրահատուկ պայմաններ ստեղծվեցին:

Խոռասան

Ամերիկյան երազանքը վերածվել է ամերիկյան պատրանքի

Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտից հետո, բացառությամբ ԱՄՆ-ի, բախվող մյուս երկրների ավերմամբ, միջազգային համակարգում ԱՄՆ-ի համար յուրահատուկ պայմաններ ստեղծվեցին: Այնուհետև Կոմունիզմի գաղափարախոսությունը ներկայացնող ԽՍՀՄ-ի փլուզմամբ, ԱՄՆ-ն օգտագործեց այդ առիթն ու  նաև իր մեդիայի հրեշի՝ Հոլիվուդի աջակցությամբ, իրեն ներկայացրեց որպես երկրագնդի վրա գտնվող դրախտ, զարգացման ու առաջադիմության երկիր, այնպես որ նման մի երկրում ապրելը շատերի համար երազանք դարձավ: Ամերիկյան երազանքը կամ ամերիկյան կենցաղակերպը շարունակ քարոզվեցին ու գովազդվեցին հզոր ու լայն տարածում ունեցող ԶԼՄ-ների միջոցով: Սակայն դա ամբողջ իրականությունը չէր և հատկապես վերջին շրջանում ԱՄՆ-ի քաղաքական ու հասարակական բնագավառներում նկատվող զարգացումներով ու նաև այդ երկրի քաղաքական համակարգի դիմագրաված մարտահրավերների մասին լուրերի հրապարակմամբ, ԱՄՆ-ի իրական դիմագիծը բացահայտվում է աշխարհի ժողովուրդների համար: Երկու շաբաթ ԱՄՆ-ի ու Պոեռտո Ռիկոյի մի քանի քաղաքներում կատարած այցերի արդյունքում չքավորության ու մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր Ֆիլիպ Ալեսթոնի զեկույցը կարող է ԱՄՆ-ի իրականությունների հետ ծանոթանալու համար մեծապես օգտակար լինել: ԱՄՆ-ի վիճակագրական պաշտոնական տվյալների համաձայն այդ երկրում յուրաքանչյուր 8-րդ քաղաքացին չքավոր է համարվում, սակայն ՄԱԿ-ի այդ պաշտոնատարն ազդարարել է, որ ԱՄՆ նախագահի հարկային նոր օրենքի գործադրման դեպքում չքավորների թիվը կարող է հավելում կրել:

 

Ղոդս

ԱՄՆ-ն ցանկանում է հասարակական կարծիքը շեղել Ղոդսի զարգացումներից

 

ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի ռազմավարական սխալից հետո, որն իսլամ աշխարհում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի դեմ լուրջ զորակցություն ու միասնականություն առաջացրեց, գործնականում Պաղեստինի հարցը մի քանի տարի լուսանցքում հայտնվելուց հետո կրկին գլխավորում է իսլամ աշխարհի ու արաբական աշխարհի գերակայությունները: Նրանք այդ սխալը քողարկելու նպատակով լուծում էին որոնում ու լավագույն այլընտրանքը նրանց համար կարող էր լինել այն, որ անցած մի քանի տարիների նման այլ գերակայություն պարտադրել արաբական աշխարհին և արաբական աշխարհի ուշադրությունը Սիոնիստական ռեժիմից թեքեն դեպի ԻԻՀ-ն ու Իրանին արաբական աշխարհի ու իսլամական աշխարհի գլխավոր թշնամի ներկայացնեն: Քանի որ գերակայություններում փոփոխությունն ամերիկացիներից բացի ուրախություն է պատճառում նաև Սիոնիստական ռեժիմին ու սաուդցիներին, մեծ արագությամբ դրա համար հող նախապատրաստեցին և տիկ. Հեյլիի արտահայտություններով այդ ուղղությամբ լրատվական ներկայացում բեմադրեցին ու փորձեցին ստեղծել մի ալիք, որը պիտի ստվեր նետի զավթված Ղոդսի շուրջ զարգացումների և այդ քաղաքը Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Վաշինգտոնի քայլի վրա: Այն պայմաններում, երբ Ռիադի հանդեպ սպառազինական հովանավորության պատճառով խիստ քննադատության թիրախում են հայտնվել, ամերիկացիներն անարժեք քարոզչական շոու կազմակերպելով, նպատակ ունեն Իրանին մեղադրելով, շեղել հասարակական կարծիքը: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ն ընդունակ չէ ԻԻՀ-ի ու դիմադրության դեմ միաձայնություն ստեղծել և լրատվական այդ ներկայացմամբ Պաղեստինի հարցը արաբական ու իսլամական աշխարհի գերակայությունների ցուցակից հանելով, փորձում է Սիոնիստական ռեժիմի փոխարեն արաբական աշխարհի թշնամի ներկայացնել Իրանին:

 

 

Ջոմհուրի Էսլամի

 

Կենտրոնական ապահովագրության գլխավոր տնօրենը տեղեկացրեց աշխարհի ապահովագրական 10 խոշոր ընկերությունների հետ բանակցության մասին

 

Իրանի Կենտրոնական ապահովագրության գլխավոր տնօրենը հայտարարելով այն մասին, որ աշխարհի ապահովագրական 10 խոշոր ընկերությունների հետ արտաքին ներդրման շուրջ լավ բանակցություններ են ընթացել, տեղեկացրեց երկրի ապահովագրական ընկերությունները գնելու համար գերմանական ու իտալական կարևոր ընկերությունների կողմից երկու հայտերի ստացման մասին:

Աբդոլնասեր Հեմաթին ՀԳՀԾ-ից հետո Իրանի ապահովագրության արդյունաբերության մեջ արտաքին ներդրման մասին ասել է. «Երկրում արտաքին ներդրման համար լավ ենթահող է պատրաստվել և տնտեսական ոլորտի գործարարները կարող են ներդրում կատարել ապահովագրության արդյունաբերության մեջ»:

Նա հավելել է. «Ապահովագրության  ազդեցությունը ՀՆԱ-ի 4.5 տոկոսի հավասար է եղել, ինչը վկայում է երկրում ապահովագրության արդյունաբերության մեծ պոտենցիալի մասին և կարող է արտաքին ներդրման համար շահութաբեր արդյունաբերություն համարվել»:

«Այս կապակցությամբ աշխարհի ապահովագրական 10 խոշոր ընկերությունների հետ դրական բանակցություններ են ընթացել և նրանք Իրանում ներդրման ու համագործակցության պատրաստակամություն ունեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի արտաքին ներդրողները բանակցության մեջ մտնեն ապահովագրության ներքին ընկերությունների հետ»,-հավելել է Հեմաթին:

 

Ալիք

ՄԱԿ-ի ԱԽ-ին է ներկայացվել Երուսաղեմը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչող որոշումը դատապարտող բանաձևի նախագիծը

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է բանաձևի նախագծի, որը դատապարտում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու  ԱՄՆ-ի որոշումը: Տեղեկացնում է «BBC»-ն:

Բանաձևի նախագիծն ԱԽ-ին ներկայացվել է Եգիպտոսի կողմից: Այն Երուսաղեմի կարգավիճակի փոփոխության մասին ցանկացած որոշում համարում է անօրինական:

Նախատեսվում է, որ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 18-ին:

Մեծ հավանականությամբ ԱՄՆ-ն այն վետոյի կենթարկի: Սակայն, եթե ԱԽ-ի մյուս չորս մշտական անդամներն ու   10 ժամանակավոր անդամները դեմ չքվեարկեն ներկայացված բանաձևի նախագծին, ապա դրա դեմ վետոյի իրավունքի կիրառումը կարող է միջազգային հանրությունից ԱՄՆ-ի մեկուսացման պատճառը դառնալ:

 

 

News.am

Որքանով հաջողություն կունենա Մեղրիի նոր, պարզ կլինի մոտ ապագայում

 

Այս տարվա դեկտեմբերի 15-ին Հայաստանի երկու ազատ տնտեսական գոտիներին (ԱՏԳ), ավելացել է երրորդը՝ Մեղրին:

Դրա տարբերությունն այն է, որ այն գտնվում է Իրանի հետ սահմանի մոտ:

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ մեր արտաքին առեւտրի շրջանառության ծավալով մեր հարավային հարեւանը մի փոքր առաջ է անցել Վրաստանից: Այս տեսանկյունից, ԱՏԳ-ի աշխարհագրական դիրքը հաջող է ընտրվել:

Սակայն, Իրանից մեր ներմուծումը կազմում է շուրջ կես հազար ապրանքային խումբ, նրա կառուցվածքը բնութագրվում է անհամաչափությամբ: Այսպիսով, անցյալ տարի բնական գազը կազմել է գրեթե 36 տոկոս:

Հայտնի է, որ այս էներգակիրը մատակարարվում է Իրանից դրանից արտադրվող էլեկտրաէներգիայի փոխարեն:

Վերջինը, դեպի Իրան մեր արտահանման մեջ, անցյալ տարի զբաղեցնում էր ավելի քան 80 տոկոս: Հարուստ երեւակայության դեպքում  «բարտերային» էլեկտրաէներգիայի մատակարարումները կարելի է համարել արտահանում:

Վարկանիշային երկրորդ տեղում `ոչխարի միսն է, 13 տոկոս տեսակարար կշռով:

Ամփոփելով այդ բաժնեմասերը՝ պարզվում է, որ դեպի Իրան արտահանումը սահմանափակվում է գրեթե երկու ապրանքներով, որոնցից մեկը նաեւ «բարտերային» է: Արդյոք այս իրավիճակում նոր ԱՏԳ ստեղծումը կօգնի, պարզ կլինի մոտ ապագայում:

Մեղրու ԱՏԳ-ի հանդեպ հետաքրքրություն է ցույց տալիս նաեւ ՌԴ-ն: Բնականաբար, մեր ռազմավարական դաշնակցին գրավում է ոչ միայն այս, այլ նաեւ արտաքին առեւտրի եւ միջազգային համագործակցության դիվերսիֆիկացման այլ շահավետ նախագծեր:

Օրինակ, Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների (նոյեմբեր 2017) գագաթաժողովից հետո ստորագրվեց Իրանի Ռեշտից մինչեւ Ադրբեջանի Աստարա երկաթուղու կառուցման նախագծի արագ իրականացման մասին հռչակագիր:

Այսինքն` Իրանից դեպի Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպա ենթադրյալ երթուղիների հատվածներից մեկի շահագործումը Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջոցով: Իհարկե, շրջանցելով Հայաստանը: Նախադեպը արդեն գոյություն ունի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գծով (բառացի կամ փոխաբերական իմաստով), որը «հանդիսավոր կերպով» բացվել է այս տարվա հոկտեմբերի վերջին:

ԱՏԳ բացման ժամանակ հնչած հայտարարությունների համաձայն՝ դրա շահագործումը կհանգեցնի օտարերկրյա ներդրումների (այդ թվում, մասնավորապես, Իրանից) աճի, դրական ազդեցություն կունենա Հայաստանի արտահանման վրա եւ այլն:

Բացի այդ, նախատեսվում է ստեղծել 1500 նոր աշխատատեղ, ինչը կարեւոր է մարզի համար: Հաշվի առնենք, որ ԱՏԳ համար հարկային արտոնությունների լայն սպեկտրը բավականին գրավիչ է օտարերկրյա ներդրողների համար: Այսպիսով, այս խոստումները սկզբունքորեն հնարավոր են: