Ուկրաինայի կառավարության ընդդիմադիրները Կիևում ցույց են կազմակերպել
https://parstoday.ir/hy/news/world-i78941-Ուկրաինայի_կառավարության_ընդդիմադիրները_Կիևում_ցույց_են_կազմակերպել
Ուկրաինայի կառավարության հազարավոր ընդդիմադիրներ ցույց են կազմակերպել մայրաքաղաք Կիևում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2017 04:07 Asia/Tehran
  • Ուկրաինայի կառավարության ընդդիմադիրները Կիևում  ցույց են կազմակերպել

Ուկրաինայի կառավարության հազարավոր ընդդիմադիրներ ցույց են կազմակերպել մայրաքաղաք Կիևում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրվա ցույցն իրականացվել է Վրաստանի նախկին նախագահ և «Նոր Շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլու գլխավորած Ուկրաինայի կառավարության ընդդիմադիր կուսակցությունների հրավերով:

Ցույցի մասնակիցները պահանջել են նախագահ Պետրո Պոռոշենկոյի հրաժարականը:

Սաակաշվիլին ցուցարարների համար ելույթ ունենալով Ուկրաինայի կառավարությանն ու անվտանգության ծառայություններին մեղադրեց կոռուպցիայի մեջ:

Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել են Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը:

Ակտիվիստները կոտրել են մուտքի դուռն ու տապալելով կառույցի ներսում գտնվող ազգային գվարդիայի դիմադրությունը, ներխուժել շենքի տարածք: Իրավապահները կրակմարիչներ են կիրառել ակտիվիստների դեմ: Ցուցարարները պալատից մի քանի գվարդիականի են դուրս բերել՝ ամբողջությամբ կրակմարիչի սպիտակ փոշով պատված:

Ուկրաինայի անվտանգության ծառայություններն իշխանափոխություն իրականացնելու ուղղությամբ ջանք գործադրելու մեղադրանքով անցած շաբաթ բերման ենթարկեցին Սաակաշվիլուն, սակայն դատարանը նրան ազատ արձակեց:

Սաակաշվիլին ու Ուկրաինայի իշխանությունները միմյանց մեղադրում են կոռուպցիայի, ուժի չարաշահման և երկրի բյուջեն մսխելու մեջ: