ՄԱԿ-ի պաշտոնատարն ազդարարեց Ավստրիայի զարգացումների կապակցությամբ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարն ազդարարեց Եվրոպայում, այդ թվում Ավստրիայում ծայրահեղ աջակողմյանների ուժ ստանալու վտանգի կապակցությամբ:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսար Զեյդ Ռաըդ Ալ-Հոսեյնը երկուշաբթի օրը ծայրահեղ աջակողմյանների մասնակցությամբ Ավստրիայում նոր կոալիցիոն կառավարության ձևավորման հետևանքները վտանգավոր է բնութագրել:
Ռաըդ Ալ-Հոսեյնը հայտարարեց, որ Եվրոպայի քաղաքականություններում առկա է վախ ու սարսափ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարն այս կապակցությամբ անդրադարձավ միգրացիայի վերաբերյալ Ավստրիայի նոր կանցլեր Սեբաստիան Կուրցի դիրքորոշմանը:
Կուրցի գլխավորած «ժողովուրդ» չափավորական աջ կուսակցության և «Ազատություն» ծայրահեղ աջակաղոմյան կուսակցության մասնակցությամբ Ավստրիայի կոալիցիոն կառավարության երդմնակալության հանդիսությունը տեղի ունեցավ երկուշաբթի օրը: