Թրամփ. ՀԳՀԾ-ն «համապարփակ վատ համաձայնություն» է
ԱՄՆ նախագահն այդ երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարության հրապարակումից հետո Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է. «ՀԳՀԾ-ն «համապարփակ վատ համաձայնություն» է»:
Սպիտակ տունը երկուշաբթի օրը հրապարակեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Սպիտակ տունը չապացուցված մեղադրանքներ ներկայացնելով փորձել է Միջին Արևելքի բարդությունները կապել «Իրանի տարածամոլության» հետ: Սպիտակ տունն այս ռազմավարության մեջ հայտարարել է, թե ՀԳՀԾ-ի ոգին ոտնահարված է:
Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նաև հայտարարել է, թե Իրանի միջուկային ծրագրին դիմակայելու և ատոմային զենքին Թեհրանի հասանելիության առաջն առնելու համար չի հայտարարել ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը:
Թրամփն ավելի վաղ դեմ գնալով ՀԳՀԾ-ի մյուս կողմերի դիրքորոշումներին, ՀԳՀԾ-ն սարսափելի ու վատ համաձայնություն էր կոչել:
ԱՄՆ նախագահն Իսլամական հեղափոխության պահակազորին մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու մեջ և նշել, որ պահակազորը պետք է շրջափակման ենթարկվի: