Մամուլի տեսություն 18-12-2017
Արաբիայի ԱԳ նախարար .«Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու համար ուղեքարտեզ ունենք»
Ջավան
Արաբիայի ԱԳ նախարար .«Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու համար ուղեքարտեզ ունենք»
Աշխարհում մոլեգնում է հակաիսրայելական ալիքը: Իսկ Արաբիայի ԱԳ նախարարը հայտնում է այն մասին, որ Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու համար իր երկիրն ուղեքարտեզ ունի: Նա ի դեպ շեշտել է, որ դա իրանականցվելու է արաբական խաղաղության նախաձեռնության շրջանակում: Ադել Ալ-Ջոբայրն ասելէ , որ պարզ է , որ Թրամփը վճռակամ է Իսրայելի և պաղեստինցիների միջև հաշտության հարցում:
Արաբիայի ԱԳ նախարարի ասածով ՝ Ռիադը և Թել Ավիվը պաշտոնական հարաբերություններ չունեն: Խաղաղության նախաձեռնությունը, որը 2002 թվականին ընդունվել է Արաբական պետությունների Լիգայի կողմից, Իսրայելին առաջարկում է մինչև 1967 թվականի սահմանները վերադառնալու դեպքում, տարածքում խաղաղություն հաստատել և ավելի կարևոր ՝ ռեժիմի հետ հարաբերություններ հաստատել: Արաբիայի ԱԳ նախարարը հերքել է , որ իր երկիրը մահմուդ Աբբասին ճնշել է ՝ Միջինարևելյան ճգնաժամի կարգավորման համար Վաշինգտոնի նախագիծն ընդունելու համար, հակառակ դեպքում հրաժարական ներկայացնել:
Ըստ վերլուծաբանների, Ալ-Ջոբայրը փորձում է Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման հարցը կապակցել արաբական նախագծին և հարցն այնպես ներկայացնել, որ Թրամփը ձգտում է արաբների ու իսրայելի միջև հաշտություն կնքել:
Ալիք
Իրանագետը հայկական տեսակետը հարևան երկրում տարածելու գործում կարևորում է «Արմենպրես»-ի և «Իռնա»-ի համագործակցությունը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը անցնող տարին հաջողված է համարում հայ-իրանական հարաբերություններում մշակույթի և գիտության ոլորտում ակնհայտ ձեռքբերումներ արձանագրելու տեսանկյունից: Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը իրանագետը հատկապես կարևորեց իրանական ԶԼՄ-ներում հայկական ներկայության ընդլայնումը, ինչը մեր երկրի տեսակետները Իրանում տեսանելի դարձնելու շատ լավ հնարավորություն է: «Այս տարի իրանական ԶԼՄ-ներում տեղ են գտել հայկական թեմայով հրապարակումներ: ՀՀ նախագահի երկու հարցազրույցները հրապարակվել են «Շարղ» օրաթերթում, որը ներկայացնում է Իրանի նախագահ Ռոհանիի քաղաքական թևի տեսակետները, «Իռնա» լրատվական գործակալության էջերում, որը Իրանի պաշտոնական լրատվական գործակալությունն է: Իրանական առաջնակարգ օրաթերթերում հրապարակումներով հանդես են եկել հայաստանցի փորձագետներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վարդան Ոսկանյանը: Այս շարքում նա մատնանշեց Արցախի արտգործնախարարի հարցազրույցի հրապարակումը «Շարղ» օրաթերթում, ինչն, ըստ իրանագետի, հսկայական աղմուկ էր բարձրացրել Ադրբեջանում, քանի որ նրանք հայ-իրանական գործակցությունն այս դաշտում իրենց համար վտանգավոր են համարում: ԶԼՄ-ների համագործակցության համատեքստում Վարդան Ոսկանյանը կարևորեց «Արմենպրես» և «Իռնա» գործակալությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը: «Հայաստանի առջև 80 միլիոնանոց դաշտ է բացվում: ԶԼՄ-ների առումով Իրանն ամենազարգացած երկրներից մեկն է, այստեղ զգալի ծավալով թերթ է վաճառվում: Կարևոր է Իրանի ներսում հայկական շահերն առաջ տանող լոբբիստական զանազան խմբեր և հասարակական կարծիք ձևավորելու տեսանկյունից»,-հավելեց իրանագետը: Բանախոսը հիշատակեց նաև «Շարղ»-ի գլխավոր խմբագրի հարցազրույցը հայկական «Առավոտ» օրաթերթին: Վարդան Ոսկանյանի խոսքով` 2017-ի ընթացքում տեղի են ունեցել փոխայցելություններ փորձագետների մակարդակով: «Միայն վերջին ամիսների ընթացքում երևի 6-7 փորձագետ Իրանում մասնակցել է զանազան քաղաքագիտական քննարկումների, կլոր սեղանների, գիտաժողովների, ինչը չափազանց կարևոր է հայկական տեսակետը իրանական փորձագիտական շրջանակներում հավուր պատշաճի ներկայացնելու առումով»,-ասաց նա:
Ջամե Ջամ
Ֆրանսիայի նախագահ .«Միջազգային հանրությունն Ասադի հետ բանակցելուց բացի այլ ելք չունի»
Նշելով, որ Սիրիայում ԻԼԻՊ-ի ամբողջական պարտությունն իրականացվելու է 2018 թվականի փետրվարին, Ֆրանսիայի նախագահն ասել է.«Այդ դեպքում, միջազգային հանրությունն Ասադի հետ բանակցելուց բացի այլ ելք չունի»:
Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին դեկտեմբերի 9-ին է հայտարարել Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ ամբողջական հաղթանակի մասին:
Ըստ վերլուծաբանների , իր խոսքերի համար Ֆրանսիայի նախագահն ունի հետևյալ հիմունքները ՝ Ասադը որոշակի պատճառներով մնալու է իշխանության ղեկին: «Նա պաշտպանվում է որոշ ուժերի կողմից, լինի դա Ռուսաստանի, թե ՝ Իրանի կողմից, որոնք մարտի դաշտում հաջողություններ են ունեցել».-ասել է Էմանուել Մակրոնը:
galatv.am
Ռուսաստանը, հավանաբար, միտումնավոր հարված կհասցնի Սիրիայում ամերիկյան զինուժին
«Առաջիկա շաբաթներին Ռուսաստանը կարող է ռմբակոծել Սիրիայում գտնվող ԱՄՆ-ի ցամաքային ուժերը: Դա իրական գնահատական է, այլ ոչ թե խուճապային հայտարարություն»,- նման եզրակացություն է անում The Washington Examiner-ի լրագրող Թոմ Ռոգանն այն հաղորդագրությունից, որ ամերիկյան երկու F-22 կործանիչներ որսացել են երկու ռուսաստանյան Սու-25, որոնք հայտնվել էին երկնքում Եփրատից դեպի արեւելք:
«Թեեւ միջադեպն այնքան էլ լուրջ չէ, որքան թվում է, ակնհայտ է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը կավելանա»,- գրում է Ռոգանը: Միեւնույն ժամանակ, ըստ հեղինակի, կա անհանգստության երեք պատճառ:
«Առաջինը կապված է ֆիզիկական ռիսկի հետ: Ռուսաստանը բազմիցս է սպառնացել հարձակվել Սիրիայում գտնվող ամերիկյան զինծառայողների վրա, իսկ ռուսաստանյան ինքնաթիռներն ավելի հաճախ էին ներխուժում Եփրատ գետից արեւելք գտնվող դեէսկալացիոն գոտիներ, որը գտնվում էր ԱՄՆ-ի վերահսկողության տակ: Նրանք չեն արձագանքում ռադիոկապի նախազգուշացումներին, իսկ դա հանգեցնում է այն մտքին, որ նրանց հրաման է տրված վիճարկել ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող օդային տարածությունը»,- նշում է Ռոգանը:
Երկրորդ պատճառն անհանգստության համար, լրագրողի խոսքերով, կայանում է Պուտինի մարտավարական հաշվարկի մեջ, ով ցանկանում է, որ ԱՄՆ-ն հեռանա Սիրիայից:
«Մերձավոր Արեւելքում Պուտինի գործողություններն ուղղված են նրան, որ ԱՄՆ-ին հեռացնի տարածաշրջանում «միապետների գործադիրի» դիրքերից եւ եկամտաբեր ֆեոդալա-մերկանտիլիստական հարաբերություններ ստեղծի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը»,- ավելացնում է Ռոգանը: Այստեղ ռիսկը կայանում է նրանում, որ «Պուտինը կարող է որոշել, որ Սիրիայում ամերիկյան զինծառայողների սպանությունը կնպաստի տարածաշրջանում իրեն որպես միջազգային առաջնորդ ընկալելուն, ում հետ կարելի է գործեր վարել եւ ում առջեւ կարելի է ծնկի իջնել»:
Աղբյուր՝ The Washington Examiner
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան