Արգենտինայում առնվազն 162 մարդ Է տուժել բողոքի ակցիաների ընթացքում
https://parstoday.ir/hy/news/world-i79083-Արգենտինայում_առնվազն_162_մարդ_Է_տուժել_բողոքի_ակցիաների_ընթացքում
Պատրաստվող կենսաթոշակային բարենորոգման պատճառով Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ոստիկանության հետ բողոքողների ընդհարումների հետեւանքով տուժածների թիվը հասել Է 162¬ի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 14:19 Asia/Tehran
  • Արգենտինայում առնվազն 162 մարդ Է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

Պատրաստվող կենսաթոշակային բարենորոգման պատճառով Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ոստիկանության հետ բողոքողների ընդհարումների հետեւանքով տուժածների թիվը հասել Է 162¬ի:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, հայտնել Է Todo Noticias հրատարակությունը: Հրատարակության տվյալներով՝ 162 մարդ դիմել Է բժշկական օգնության, նրանցից ավելի քան 80­ն իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Բացի դրանից, ոստիկանությունը ձերբակալել Է 81 մարդու: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ 80­ից ավելի մարդ Է տուժել Արգենտինայում պատրաստվող կենսաթոշակային բարենորոգման պատճառով ոստիկանության հետ բողոքավորների ընդհարումների ընթացքում: Նշվել Է, որ ցուցարարները ոստիկանների վրա նետել են քարեր, շշեր եւ ծխառումբեր, ինչին իրավապահ մարմինների աշխատակիցները պատասխանել են արցունքաբեր գազով եւ ռետինե գնդակներով: France­Presse գործակալության տվյալներով՝ երկրի կառավարությունը, որը գլխավորում Է նախագահ Մաուրիսիո Մակրին, պլանավորում Է կենսաթոշակային բարենորոգում իրականացնել պետական պակասուրդի նվազեցման համար: Ակտիվիստները հայտարարում են, որ օրինագծի ընդունումը կծառայի կենսաթոշակային վճարումների չափի նվազեցմանը: Այժմ բարենորոգման մասին օրինագիծը դրված Է երկրի Կոնգրեսի Պատգամավորների պալատի քննարկմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am