Մամուլի տեսություն 19-12-2017
Շարունակվում են Ղոդսի մասին ԱՄՆ նախագահի հայտարարության դեմ պաղեստինցիների բողոքները: Այս անգամ նրանք ընդվզել են ոչ միայն Ղոդսի իսլամական բնույթի , այլև իրենց ազգային ազատագրական պայքարում հաղթելու համար:
Շարղ
Պաղեստին .«Ոչ բանակցություն, ոչ ՝ զենք»
Շարունակվում են Ղոդսի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարության դեմ պաղեստինցիների բողոքները: Այս անգամ նրանք ընդվզել են ոչ միայն Ղոդսի իսլամական բնույթի , այլև իրենց ազգային ազատագրական պայքարում հաղթելու համար: Առ այսօր Ղոդսի ինթիֆադան չի շեղվել խաղաղ գործընթացից: Ղոդսի բնակիչներն էլ պայքարում են իրենց քաղաքի հրեականացմանը ձգտող զավթիչների դեմ: Երկու կառավարության գործունեության ժամանակաշրջանից և Օսլոյի համաձայնությունից անցնում է 25 տարի, սակայն դեռևս շարունակվում է ավանների կառուցումը: Շարունակվում են նաև հարձակումները, փախստականները դեռ չեն կարող տուն վերադառնալ: Ամեն ինչը մնում է նույնը: Այս բոլորն ապացուցում է, որ ոչ բանակցությունն է արդյունք ունեցել , ոչ էլ զինյալ դիմադրությունը: Փաստը ցույց է տվել, որ լավագույն լուծումը եղել է խաղաղ դիմադրությունը և նրա տարբեր միջոցները ՝ ցույցերը, բողոքի ակցիները, բոյկոտումը, քաղաքացիական անհանդուրժողականությունը և տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով դիվանագիտական քայլերը:
Աղբյուր ՝ «Ալ-Շարուղ»
Իրան
Լիբիայում ստրուկների առևտուրը շոկի է մատնել աշխարհը
Լիբիայում 400 դոլարով մի քանի մարդու աճուրդի հանելու մասին տեսանյութը շոկի է մատնել աշխարհը: Տեսանյութը տարածվելուց հետո, տարբեր երկրների ղեկավարների ի մի եկան ՝ նման չարաշահումները դիմագրավելու համար: Նիստի ավարտին Լիբիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չադի, Նիգերիայի և չորս այլ երկրների ղեկավարներ համաձայնության եկան Լիբիայի կալանավայրերում հազարավոր փախստականների փրկելու հարցում:
Լիբիան համարվում է գաղթականների անցուղին, որոնք փորձում են ծովի տարածքով Եվրոպա հասնել: Անցյալ տարի 150 հազար հոգի Լիբիայից և Միջերկրական ծոցից հաջողությամբ անցել են: ՄԱԿ-ի տվյալներով, Լիբիայում կալանավորվել է շուրջ մեկ միլիոն մարդ: Իրավիճակը կալանավայրերում «ահավոր» է գնահատվել: Լիբիայում փախստականներին վաճառում են ինչպես իրերի և որոնք օգտագործվելուց հետո պետք է նետվեն:
Միջազգային հանրությունը հակադարձել է այդ դեպքերին: Նույնիսկ որոշ երկրներ Լիբիայից իրենց դեսպաններին հետ են կանչել:
Աղբյուր ՝ Time
Թեջարաթ
Եվրագոտու բարեփախումները ՝ սպառնալիք ուղղված ԵՄ-ին
Financial Times
Անցյալ տարի Եվրոպայում տեղի ունեցավ քաղաքական ցնցում, իսկ այս տարի սպասվում է համեմատական անդորր : Ֆրանսիայում վերացավ երկկուսակցական քաղաքական համակարգը, իսկ Գերմանիայի քաղաքական դաշտում պարտվեցին մեծամասնականները: Կարելի է ակնկալել, որ երկարատևում այդ իրադարձություններն ավելի մեծ նշանակություն են ստանալու, քան Բրեքզիթը: Անցյալ շաբաթներին, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հաջողվել է շահել եվրոպացի գործընկերների վստահությունը, սակայն ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալը չի հանգեցնելու միությունում ոչ-միասնականությանը : Եվրոգոտու վրա կարող են ազդել հին ու չլուծված խնդիրները: Այս տարի բարեփոխումների իր առաջարկն է ներկայացրել Ֆրանսիայի նախագահը: Գերմանիայի ֆինանսների նախարարը ևս տեղեկացրեց արժութային հիմնադրամին եվրոպական կայունության մեխանիզմները փոխանցելու իր նախագծի մասին: Մարտին Շուլցը հանդես եկավ մինչև 2025 թվականը Եվրոպացի միացյալ նահանգներ ձևավորելու առաջարկով: Եվրահանձնաժողովի ներկայացրած առաջարկների կարևորությունը կայանում է ոչ թե եվրագոտու վրա թողած ազդեցություններում, այլև հանձնաժողովի ինքնըստինքյան կործանման գործում ունեցած դերակատարության մեջ: Աշխարհի շատ երկրների ֆինանսների նախարարները դեմ են Մակրոնի և Եվրահանձնաժողովի առաջարկներին: Պետք է սպասել և տեսնել, թե իրականում եվրոգոտում բարեփոխումներ լինելո՞ւ են թե՞ ոչ: Եթե այո, ապա նոր ճգնաժամ է առջևում, որը սպառնում է եվրոպական երկրների հարստությանը:
Ալիք
Իրանական գազն ապահովագրություն է ռուսական գազի ՀՀ տարանցման հետ կապված ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում. ռուս փորձագետ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ու Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Բեհզաթ Բաբազադեն Թեհրանում հանդիպման արդյունքում պայմանավորվածության են հասել իրանական գազի մատակարարման ավելացման շուրջ՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։
Եթե այդ պայմանավորվածություններն իրագործվեն, ապա Հայաստանը կսկսի ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել Իրանի համար, ինչը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության համար։ «ՌուսԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրենի գազային հարցերով տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը։
«Երկու երկրների տնտեսական օգուտների մասին հստակ խոսելու համար նախ պետք է իմանալ ծավալների ավելացման մասին հստակ տվյալներ, որոնք կողմերը չեն բացահայտում, սակայն տնտեսական հաշվարկների տեսանկյունից դա ձեռնտու է Հայաստանին։ Ենթադրում եմ, որ այդ պայմանավորվածությունների շրջանակում Հայաստանը կստանա փոքր-ինչ ավելի շատ գազ, քան նախկինում»,- ասել է Գրիվաչը։
Ըստ նրա՝ իրանական գազի մատակարարումը կարևոր է Հայաստանի համար, նաև Ռուսաստանի՝ և ոչ միայն տնտեսական առումով։
«Իրանական գազն էներգակիրների այլընտրանքային աղբյուր է։ Այն մի տեսակ ապահովագրություն է Վրաստանի տարածքով ռուսական գազի Հայաստան տարանցման հետ կապված ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը հասկանում է գազային ոլորտում Հայաստանի ու Իրանի համագործակցության անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, իրանական գազի ծավալը մեծ չէ՝ «բարձր գնի պատճառով»։ «Չնայած այն հանգամանքին, որ գազը մատակարարվում է ուղիղ՝ առանց տարանցման՝ Իրանը բարձր գին է պահանջում իր «երկնագույն վառելիքի» համար»,- ասել է նա։
1in.am
ՆԱՏՕ-ի պատասխանը Հայաստանի հետևողական մասնակցությանը
Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթը նախօրեին ավարտվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերի Հայաստան կատարած այցով, որի ընթացքում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպել է Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի այցը ինքնին նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար, և հատկապես ուշագրավ է, որ գործնականում առաջին անգամ է ՆԱՏՕ-ի հայաստանյան շաբաթը նշանավորվում այդպիսի բարձր մակարդակի այցով: Կարո՞ղ է արդյոք դա էլ իր հերթին նշանավորել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների նոր մակարդակ կամ հարթություն:
Համենայնդեպս, Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթի ընթացքում արվել է ուշագրավ մի հայտարարություն: Հայաստանում ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետը հայտարարել է, որ երկկողմ բանակցություններ են ընթանում դաշինքի անդամ երկրների հետ ռազմատեխնիկական գործակցության ուղղությամբ: Իսկ սա իսկապես հարաբերության նոր հարթություն է: Միաժամանակ կասկածից վեր է, որ ռազմատեխնիկական այդ գործակցությունը Երևանը չէր իրականացնի Ռուսաստանից, այսպես ասած, գաղտնի, ինչը նշանակում է, որ կան հստակ մեսիջներ, որ Մոսկվան չի լինի այդ գործակցությանը խոչընդոտ: