Մեյը եւ Թրամփը Ղոդսի (Երուսաղեմ) վերաբերյալ տարաձայնություններն են քննարկել
Դեկտեմբեր 20, 2017 06:17 Asia/Tehran
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղոդսն (Երուսաղեմ) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման վերաբերյալ տարբեր դիրքորոշումներն են քննարկել:
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները անդրադարձել են նաեւ Եմենում տիրող իրավիճակին եւ brexit-ից հետո տրանսատլանտյան առեւտրի համաձայնագրի արագ կնքման կարեւորությանը:
Մեյը նաեւ մտահոգություն է հայտնել Եմենի հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցները կարեւորել են հումանիտար եւ առեւտրային հասանելիության նորացումը, սովի կանխարգելման եւ եմենցիների տառապանքները թեթեւացնելու համար: Մեյը նաեւ տեղեկացնել brexit-ի շուրջ բանակցային գործընթացի վերջին առաջընթացի մասին:
News.am
Պիտակ