Մեյը եւ Թրամփը Ղոդսի (Երուսաղեմ) վերաբերյալ տարաձայնություններն են քննարկել
https://parstoday.ir/hy/news/world-i79159-Մեյը_եւ_Թրամփը_Ղոդսի_(Երուսաղեմ)_վերաբերյալ_տարաձայնություններն_են_քննարկել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղոդսն (Երուսաղեմ) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման վերաբերյալ տարբեր դիրքորոշումներն են քննարկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 06:17 Asia/Tehran
  • Մեյը եւ Թրամփը Ղոդսի (Երուսաղեմ)  վերաբերյալ տարաձայնություններն են քննարկել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղոդսն (Երուսաղեմ) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման վերաբերյալ տարբեր դիրքորոշումներն են քննարկել:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները անդրադարձել են նաեւ Եմենում տիրող իրավիճակին եւ brexit-ից հետո տրանսատլանտյան առեւտրի համաձայնագրի արագ կնքման կարեւորությանը:

Մեյը նաեւ մտահոգություն է հայտնել Եմենի հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցները կարեւորել են հումանիտար եւ առեւտրային հասանելիության նորացումը, սովի կանխարգելման եւ եմենցիների տառապանքները թեթեւացնելու համար: Մեյը նաեւ տեղեկացնել brexit-ի շուրջ բանակցային գործընթացի վերջին առաջընթացի մասին:

News.am