Մամուլի տեսություն 20-12-2017
https://parstoday.ir/hy/news/world-i79171-Մամուլի_տեսություն_20_12_2017
«Հեղափոխությունն ու ժողովրդի ջանքն ամփոփվում էր նրանում, որ ասում էինք, թե մենք ոչ թե  ստրուկներ ենք, այլ քաղաքացիներ»
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 07:45 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20-12-2017

«Հեղափոխությունն ու ժողովրդի ջանքն ամփոփվում էր նրանում, որ ասում էինք, թե մենք ոչ թե  ստրուկներ ենք, այլ քաղաքացիներ»

Իրան

 

Քաղաքացիական իրավունքները ժողովրդի պահանջների իրագործման ենթահող

 

«Հեղափոխությունն ու ժողովրդի ջանքն ամփոփվում էր նրանում, որ ասում էին մենք ոչ թե  ստրուկներ, այլ քաղաքացիներ ենք»: Քաղաքացիական իրավունքների ազգային առաջին նստաշրջանում Հասան Ռոհանի արտասանած այս նախադասությունը պարունակում է այն միտքը, որ թեև քաղաքացիական իրավունքները նրա նախագահության շրջանում և որպես նրա կառավարության տված խոստումներից մեկն իրականություն դարձան, սակայն դրանց արմատը գտնվում է իրանական 1357 թվականի բահման ամսվա հեղափոխությունից հառնած Իսլամական հանրապետության համակարգում: Քաղաքացիական իրավունքների հռչակագրի մշակումը սկսվեց 11-րդ կառավարության սկզբում և ԻԻՀ նախագահի հատուկ ընդգծմամբ ու հովանավորությամբ օրակարգի մեջ դրվեց: Այս հռչակագիրը կառավարության գործունեության գրեթե 100-օրյա առաջին զեկույցի հետ միաժամանակ տրամադրվեց իրավագետներին ու համալսարանի դասախոսներին, որպեսզի կիսվեն դրանց շուրջ իրենց տեսակետներով: Այդ գործընթացն անցած տարվա դեկտեմբերին հանգեց Քաղաքացիական իրավունքի առաջին հռչակագրի հրապարակմանը: Այդ թվականից մեկ տարի անց, երեկ իրար շուրջ հավաքվեցին կառավարության կից տարբեր կառույցներն, այդ թվում Բնապահպանության կազմակերպությունը, Իրանի նախագահության կանանց ու ընտանիքի հարցերով տեղակալությունը, ինչպես նաև ուսումնադաստիարակչության, անվտանգության, իսլամական մշակույթի և առաջնորդության, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների, կոոպերատիվների, աշխատանքի ու հասարակական բարեկեցության և առողջապահության, բուժման ու բժշկական ուսման նախարարությունները, որպեսզի ԻԻՀ նախագահի ներկայությամբ քննարկեն Քաղաքացիական իրավունքների հռչակագրի գործադրման մեկամյա ընթացքը և դա հանձնեն իրավագետների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դատողությանը: ԻԻՀ նախագահն ընդգծելով, որ քաղաքացիական իրավունքները ցուցական բնույթ չեն կրում և ինքը հավատացած է, որ քաղաքացիական իրավունքները մշակումից ու գործադրման հանձնվելուց առավել մշակույթի և երկխոսության ստեղծման կարիք ունեն, իր կառավարության նախարարներին հանձնարարեց քաղաքացիական իրավունքների իրագործման մասին յուրաքանչյուր վեց ամիս մեկ անգամ նախագահին, իսկ տարին մեկ անգամ ժողովրդին զեկույց ներկայացնեն:

 

Քեյհան

 

Ընդվզում Իրաքյան Քրդստանի տարածքում. ժողովուրդն այրել է պետական շենքերը

 

Իրաքյաբ Քրդստանի տարածքի ժողովուրդն այդ տարածքի իշխանությունների կոռուպցիայի, տնտեսական ճգնաժամի ու կենցաղային ծանր պայմանների դեմ բողոքելով, ընդվզել է տարածքի տեղական կառավարման վարչակազմի դեմ: Բողոքարարները տարածքում տիրող տնտեսական ծանր վիճակը դրա ղեկավարների հիմար քայլերի արդյունքն են համարում:

Իրաքյանի Քրդստանի տարածքի ժողովրդի բողոքները, երեկ արդեն ընդվզման վերածվեցին և զայրացած բողոքարարները տարբեր քաղաքներում ներխուժելով կուսակցական կառույցների ու նաև ինքնավար վարչակազմի շենքերը, դրանցից որոշները հրդեհեցին: Կառավարության լուծարումը և հետաձգված աշխատավարձերի վճարումը բողոքարար քրդերի գլխավոր պահանջներից են: Տարածքի անվտանգության ուժերը որոշ քաղաքներում, այդ թվում Հալաբչեում ցուցարարներին ցրելու համար դիմել են բռնի ուժի օգնության: Ոաղաքում հրդեհվել է Իրաքի Հայրենակցական միության կենտրոնատեղին: Անհանդարտությունները երկուշաբթի օրը սկսվեցին Սուլեյմանիե քաղաքից: Բողոքների առաջին օրվա ընթացքում, որևէ բրտարարք կամ լուրջ բախում չգրանցվեց, միայն լուր տարածվեց, որ ժողովուրդը Սուլեյմանիեում հրդեհել է Մասըուդ Բարեզանիին կապված Դեմոկրատական կուսակցության կենտրոնատեղին: Իրաքյան Քրդստանի տարածքի ինքնավար վարչակազմի նախկին ղեկավար Մասուդ Բարեզանին առանց ուշադրություն դարձնելու Բաղդադի ու նաև աշխարհի տարբեր երկրների զգուշացումներին, անջատման հանրաքվե անցկացրեց: Դրանից հետո Էրբիլի ու Բաղդադի միջև հարաբերությունները մթագնեցին և Իրաքի կառավարությունն իր վերահսկողության առավ Քերքուքի նավթային պաշարները և Քրդստանի տարածքի օդանավակայաններն ու անցակետերը, ինչը պատճառ դարձավ, որ Էրբիլի կառավարությունը զրկվի իր ֆինանսական աղբյուրներից: Բարեզանիի այդ հիմար քայլից հետո Իրաքի Քուրդիստանի անջատական առաջնորդները հայտարարեցին, որ այդ անխոհեմությամբ նրանք 25 տարի հետ են վերադարձել:

 

 

Թեջարաթ

 

ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրական պատերազմի մեկնարկը տրված է

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը հայտարարելով կրկին ընդգծեց «Նախ Ամերիկան» ընտրական կարգախոսով առանձնացվող իր ազգայնական քաղաքականությունը: ԱՄՆ-ի անվտանգության նոր ռազմավարության փաստաթուղթը կրկին անգամ թիրախ է դարձնում համաշխարհային առևտուրը: «Ֆայնանշալ Թայմզ»-ի ընդգծմամբ, Թրամփի կառավարության գերակայություններից մեկը, որը նաև նշված է այդ փաստաթղթում, Չինաստանի հետ առճակատումը և Պեկինին ԱՄՆ-ի տնտեսության համար սպառնալիք ու մրցակից ներկայացվելն է: Փաստաթղթում հիշատակված են քաղաքական ու տնտեսական առումներով միջազգային ասպարեզում իշխանությունների դիմագրաված մարտահրավերները: ԱՄՆ նախագահն իր ելույթում Չինաստանին ու Ռուսաստանին ներկայացրեց որպես երկու մրցակիցներ, որոնք ցանկանում են ձեռնոց նետել Վաշինգտոնի ազդեցությանն ու արժեքային համակարգին: ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ ընդգծեց, որ նրանց հետ հզոր հարաբերություններ հաստատելու ուղղությամբ ջանք պիտի գործադրել:  

 

 

Ալիք

Սեպուհ Արք. Սարգսյան. «Իրանն ապահով երկիր է, ուր քրիստոնյաները վայելում են կրոնական ազատություն»

 

Իրանն անվտանգ ու կայուն երկիր է, ուր քրիստոնյաներն ապրում են ապահով եւ վայելում են կրոնական ազատություն: Ինչպես տեղեկացնում է ԻՌՆԱ-ն իսպանական «Agencia EFE» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանը:

«Իրանում քրիստոնյաների, հատկապես ավանդական՝ Հայոց Առաքելական, Ասորական եւ Քաղկեդոնական եկեղեցու հետեւորդների նկատմամբ հալածանքները բացառված են: Իրանահայ համայնքում, առնվազն վերջին 100 տարվա ընթացքում նման երեւույթ չի նկատվել»,- ասել է Սրբազան Հայրը՝ հավելելով, որ Իրանի իշխանությունները պաշտոնապես ճանաչում են բոլոր քրիստոնյաների իրավունքները:

Խոսելով կրոնական քարոզիչների եւ կրոնափոխ եղած անձանց ձերբակալության մասին, թեմակալ առաջնորդը նշել է, որ հիշյալները ձերբակալվել են երկրի օրենքը խախտելու պատճառով, քանզի Իրանի օրենքն արգելում է մուսուլմանների կրոնափոխությունը: Նա նշել է, որ դեմ է կրոնափոխության համար տարվող քարոզչությանը, քանի որ, իր կարծիքով՝ բոլորը պետք է պահպանեն իրենց ազգային եւ կրոնական ինքնությունը:

«Մեր գոյությունը պայմանավորված է մեր մշակութային ժառանգության՝ լեզվի, ավանդույթների, սովորույթների, եւ ընդհանրապես հայկական ինքնության բաղադրիչների պահպանմամբ: Այդ իսկ պատճառով էլ հայկական դպրոցների, եկեղեցիների եւ մարզա-մշակութային միությունների գլխավոր նպատակն ազգային ինքնության, բարոյականության եւ կրոնի պահպանումն է»,- ընդգծել է թեմակալ առաջնորդը:

Խոսելով իրանահայ համայնքի պատմության մասին, Սրբազան Հայրը նշել է, որ հայերն Իրանում ապրում են դեռեւս Քրիստոսի ծնունդից մի քանի հարյուրամյակ առաջ, եւ մշտապես նպաստել են Իրանի հասարակական կյանքի վերելքին եւ երկրի բարգավաճմանը:

Նա հատուկ ընդգծել է, որ Իրանը տարածաշրջանի կայուն եւ անվտանգ եզակի երկրներից մեկն է: Անդրադառնալով արտագաղթի երեւույթին, Սրբազան Հայրը նշել է, որ քրիստոնյաները եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքի ժողովուրդներն արտագաղթում են առավել ապահով վայրեր գտնելու նպատակով:

«Արտագաղթող հայերից շատերն Իրանում ապրել են բարեկեցիկ կյանքով: Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ երբ նրանցից հարցնում եմ արտագաղթի պատճառների մասին, չունեն որեւէ պատասխան»,- ասել է թեմակալ առաջնորդը:

 

 

Ժամանակ

Հայաստանի հողերով հետաքրքրված են իրանցի և արաբ գործարարները

 

 «Իրանցի և արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հողերով: Այս մասին «Ժամանակ»-ին հայտնեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա փոխանցմամբ՝ այդ օտարերկրացիները վերջին շրջանում մեր երկրում, հատկապես Արմավիրի ու Տավուշի մարզերում մեծ հողակտորներ են գնում, որ այգիներ հիմնեն կամ գյուղատնտեսական այլ ծրագրեր իրականացնեն:

Այդ գործընթացը կնպաստի ներդրումներին, զբաղվածության աճին, արտահանմանը, ի վերջո՝ գյուղատնտեսության աճին, եթե, իհարկե, կառավարությունը նպաստի դրան:

Իրանցիների ու արաբների հետ միասին մեր հողերով հետաքրքրված են նաև հնդիկ գործարարները: Նրանք ցանկանում են մեր երկրում օրգանիկ գյուղատնտեսություն հիմնել, ինչի համար մեր հողերը իդեալական հնարավորություն են տալիս»,-գրում է թերթը: