ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի Հյուսիսային Կորեային զինաթափելուն. Մաքմասթեր
https://parstoday.ir/hy/news/world-i79203-ԱՄՆ_ն_պետք_է_պատրաստ_լինի_Հյուսիսային_Կորեային_զինաթափելուն._Մաքմասթեր
ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի Հյուսիսային Կորեային զինաթափելուն`առանց ռեժիմի հետ համագործակցելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 12:29 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի Հյուսիսային Կորեային զինաթափելուն. Մաքմասթեր

ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի Հյուսիսային Կորեային զինաթափելուն`առանց ռեժիմի հետ համագործակցելու:

 

Մաքմասթերը քննադատել է ԿԺԴՀ-ին միջուկային փորձարկումների շարունակության համար` նշելով, որ դա խաղաղ ավարտ չի ունենա: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շահագրգռված է խնդրի կարգավորման հարցում: «Կուզեի, որ դա խաղաղ լիներ: Սակայն, ինչպես ասել է նախագահը, տարբեր տարբերակներ են քննարկվում »:

Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի զինաթափել Հյուսիսային Կորեային՝ առանց ռեժիմի հետ համագործակցելու:

Խոսելով ԿԺԴՀ հետ հնարավոր պատերազմի մասին՝ նա նշել է, որ դրա հավանականությունը մշտապես փոփոխվում է եւ ուղղակիորեն կախված է ձեռնարկված գործողություններից: Գրում է News.am-ը: