Մամեդյարովը հայտնել է հունվարին Նալբանդյանի հետ հանդիպելու պայմանավորվածության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i79245-Մամեդյարովը_հայտնել_է_հունվարին_Նալբանդյանի_հետ_հանդիպելու_պայմանավորվածության_մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն 2018 թվականի հունվարի կեսերին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելու շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 18:51 Asia/Tehran
  • Մամեդյարովը հայտնել է հունվարին Նալբանդյանի հետ հանդիպելու պայմանավորվածության մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն 2018 թվականի հունվարի կեսերին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելու շուրջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Մամեդյարովը խոսել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Հանդիպման ժամկետը կհայտարարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Կա պայմանավորվածություն գալիք տարվա հունվարի կեսերին հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,­ հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Նա տեղեկացրել է, որ հանդիպումը տեղի կունենա Եվրոպայի երկրներից մեկում: «Վիեննայում մենք մտքեր փոխանակեցինք: Համանախագահները կգնահատեն քննարկումներն ու որոշում կկայացնեն: Ես անգամ ասացի, որ համաձայն եմ բանակցություններ վարել երկու օր: Կարևորը արդյունք ունենալն է»,­ ասել է Մամեդյարովը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը կայացել է Վիեննայում դեկտեմբերի 6-­ին: Հաջորդ օրը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի աշխատանքի արդյունքներով ԼՂ հիմնահարցի առնչությամբ հայտարարություն են ընդունել Մինսկի խմբում համանախագահող երկրների՝ ԱՄՆ­-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարները:

Armenpress.am