Մելբուռնում վրաերթ կատարած տղամարդը հոգեպես առողջ չԷ. ոստիկանություն
Ավստրալիայի ոստիկանությունը հայտնել Է, որ Մելբուռնում հետիոտների վրա վրաերթ կատարած տղամարդը տառապում Է հոգեկան խանգարմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
«Դա Ավստրալիայի 32-ամյա քաղաքացի Է՝ ծագումով Աֆղանստանից: Նա թմրադեղային կախվածության եւ հոգեկան խանգարման պատմություն ունի», մամուլի աուլիսի ընթացքում ասել Է Վիկտորիայի նահանգի ներկայացուցիչը: Դեկտեմբերի 21-ին սպիտակ ջիպը մեծ արագությամբ հետիոտների բազմության մեջ Է մխրճվել Մելբուռնի կենտրոնի խաչմերուկում: Պատահարի հետեւանքով, ոստիկանության տվյալներով՝ տուժել Է 14 մարդ, նրանցից ոմանք ծանր վիճակում են: Ոստիկանների խոսքով՝ վարորդը կանխամտածված Է վարաերթ կատարել, բայց նրա դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Բացի վարորդից, ձերբակալվել Է եւս մեկ մարդ, հաղորդել Է ՌԻԱ նովոստի գործակալությունը:
Armenpress.am