Խաղալիք նավակը 60 տարում Նորվեգիայից Անգլիա է հասել
https://parstoday.ir/hy/news/world-i79459-Խաղալիք_նավակը_60_տարում_Նորվեգիայից_Անգլիա_է_հասել
Ժամանակակից երեխաները՝ իրենց ժամանակակից գաջետներով կդժվարանան հասկանալ սա, բայց ժամանակին նավի այս հասակար պլաստիկ մոդելը երեխաներին հսկայական ուրախություն էր պատճառում, հայտնում է «Մոյա պլանետան»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2017 06:11 Asia/Tehran
  • Խաղալիք նավակը 60 տարում Նորվեգիայից Անգլիա է հասել

Ժամանակակից երեխաները՝ իրենց ժամանակակից գաջետներով կդժվարանան հասկանալ սա, բայց ժամանակին նավի այս հասակար պլաստիկ մոդելը երեխաներին հսկայական ուրախություն էր պատճառում, հայտնում է «Մոյա պլանետան»։

1958-ին երեխաների համար եպիպտացորենի փաթիլներ արտադրող ընկերություններից մեկը իր հաճախորդներին գրավելու համար տուփի մեջ նման նավակներ էր դնում։ Այդ խաղալիքներից մեկը, հինգսանտիմետրանոց պլաստիկ մոդելը, որը այն ժամանակվա խոշորագույն ուղեւորատար նավերից մեկի՝ «Մավրիտանիայի» նմանակն էր, հայտնվել էր մի անգլիացի տղայի մոտ, որն ըստ երեւույթին ապրում էր կղզու արեւելյան ափին։

Երեխան, ըստ երեւույթին, նավակը դրել է որեւէ գետի, գետակի, կամ գուցե հենց ծովի մեջ ու ահա 60 տարի անց՝ 2017-ին, այդ պլաստիկ նավակը հասել է Նորվեգիայի ափերին, կատարելով ավելի հետաքրքիր ճամփորդություն, քան դրա նախատիպը ։

Հայտնվելով Գոլֆստրիմում, նավակը անցել է 2000 մղոն ճանապարհ՝ Հյուսիսային ծովով, մինչեւ հայտնաբերվել է նորվեգական Յան –Մայեն կղզում՝ ծովային ջրիմուռների մեջ, փոխանցում է Daily Mail-ը։

Չնայած իր անցած երկար ճանապարհին, հսկայական ալիքներին ու ջրի մեջ անցկացրած երկար տարիներին՝ պլաստիկ նավակը գրեթե նույն տեսքն ունի, ինչ 60, տարի առաջ։ Մոդելը ավելի երկարակյաց է եղել, քան իսկական «Մավրիտանիան», որը ընդամենը 26 տարի է ծառայել։

News.am