Մեկ տարում Երկրի բնակչությունն ավելացել է 83 մլն-ով
Երկրագնդի բնակչության հիմնադրամի փորձագետները կանխատեսում են, որ հունվարին մոլորակի վրա ավելի քան 7.5 մլրդ մարդ է բնակվելու:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, հունվարի 1-ի դրությամբ Երկրում կբնակվի 7 591 541 000 մարդ: Նախորդ տարվա համեմատ մարդկության թվաքանակն ավելացել է 83 մլն-ով: Աշխարհի բնակչության թվաքանակն ամեն վայրկյան աճում է միջինում 2.6 բնակչով (ծնվածների թիվը՝ հաշվի առնելով մահացության ցուցանիշը):
Բնակչության ամենամեծ աճը նկատվում է Աֆրիկայում: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2050 թվականին մայրցամաքում սպասվում է բնակչության թվի կրկնապատկում՝ 1.26 մլրդ-ից մինչև 2.53 մլրդ մարդ:
Մոլորակի բնակչության թվաքանակի աճի դրական պատճառներից կազմակերպությունը նշում է կյանքի տևողության մեծացումն ու երեխաների շրջանում մահացության թվի կրճատումը:
Tert.am