Մոսկվան վտանգավոր է համարում Կիևին ԱՄՆ¬ի կողմից զինամթերքի մատակարարման որոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i79509-Մոսկվան_վտանգավոր_է_համարում_Կիևին_ԱՄՆ_ի_կողմից_զինամթերքի_մատակարարման_որոշումը
Մոսկվան վտանգավոր է համարում Կիևին ԱՄՆ¬ի կողմից զինամթերքի մատակարարման որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2017 12:51 Asia/Tehran
  • Մոսկվան վտանգավոր է համարում Կիևին ԱՄՆ¬ի կողմից զինամթերքի մատակարարման որոշումը

Մոսկվան վտանգավոր է համարում Կիևին ԱՄՆ¬ի կողմից զինամթերքի մատակարարման որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»­-ին, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: «Մոսկվայում վտանգավոր են համարում ԱՄՆ­-ի որոշումը: Խոսքը ոչ այնքան ամերիկյան զինամթերքի չափանիշների ու քանակի, այլ դե ֆակտո Վաշինգտոնի կողմից Կիևում զինված ուժերին խթանելու մասին է` մղելով իրենց ուժային սցենարի»,-­ասել է նա: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՄՆ-­ն որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել ժամանակակից պաշտպանական միջոցներ: Նշվել է, որ ԱՄՆ­-ի ջանքերն ուղղված են Ուկրաինային օգնելու ամրապնդել պաշտպանական հնարավորությունները երկարաժամկետ հեռանկարում, պաշտպանել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կանխել ագրեսիան:

Armenpress.am