Մամուլի տեսություն 24-12-2017
Փրկչական տարվա վերջին օրերն ու Սուրբ Ծնունդը կարծես առիթ են որպեսզի այս մեծ մարգարեի հետևորդները կրկին անգամ խորհեն նրա ուսուցումների մասին:
Էթթելաաթ
Հիսուս Քրիստոսը բարության ու բարիքների ավետաբեր
Փրկչական տարվա վերջին օրերն ու Սուրբ Ծնունդը կարծես առիթ են որպեսզի այս մեծ մարգարեի հետևորդները կրկին անգամ խորհեն նրա ուսուցումների մասին: Խաղաղությունը, բարությունը և բռնության ու անարդարության դիմակայումն Հիսուս Քրիստոսի վարդապետության ծանոթ սկզբունքներն են: Այդ պատճառով էլ խաղաղության ու բարության մարգարեի ծննդյան տոնին հոգևոր առաջնորդները քննադատում են բրտարարքներն ու չարագործությունը և իրենց բողոքի ձայնն են բարձրացնում մարգարեների ծննդավայրում ու մասնավորապես Երուսաղեմում Պաղեստինի բռնահարված ժողովրդի պարագային գործադրվող չարիքների դեմ: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անցած տարիների գեղեցիկ սովորության համաձայն փրկչական տարվա վերջին օրերին ուղերձ է հղում և կամ այցի է գնում քրիստոնյա հայրենակիցներին: Նա հեղափոխության առաջին տարիներից ի վեր այս կրոնի հետևորդներին հղած ուղերձներում ընդգծել է Հիսուս Քրիստոսի ուսուցումներին վերադառնալու անհրաժեշտությունը: Քրիստոնյա նահատակների հարազատների հետ հեղափոխության մեծարգո առաջնորդի մտերմիկ հանդիպումները փրկչական տարվա առաջին օրերի ամենահիշարժան իրադարձություններից են, այնպես որ նա անցած տարի հունվարի 6- գիշերը, երբ հայերի նշում են Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մկրտությունն առանձին կերպով այցի գնաց մի քանի հայ նահատակների հարգարժան ընտանիքներին:
Իրան
Կիմն ամրացնում է գոտիները
Հյուսիսային Կորեան տարիներ է ինչ իր միջուկային ծրագրի պատճառով անդամալույծ դարձնող շրջափակումների է ենթարկված: Շրջափակումներ որոնք վերջին երկու տարիների ընթացքում ուշագրավ կերպով խստացվել են: Երկու շաբաթ առաջ Հյուսիսային Կորեայի հրթիռային վերջին փորձարկումն անցած ուրբաթ գիշեր հարմար առիթ ստեղծեց, որպեսզի այդ երկրի հրթիռային ծրագրերի դեմ միջազգային միաձայնություն առաջանա և ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները վերջին վեց ամսվա ընթացքում իրենց չորրորդ համատեղ քայլը ձեռնարկեն այդ երկրի դեմ, վավերացնելով ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը, որը թիրախ է դարձնում Հյուսիսային Կորեայի նավթային ներկրումները: Շատ վերլուծաբանների համոզմամբ վերջին երկու տարիների ընթացքում Հյուսիսային Կորեայի դեմ ԱԽ-ի շրջափակումների 7-րդ փաթեթը կարող է ուշագրավ ազդեցություն գործել Հյուսիսային Կորեայի տնտեսական պայմանների վրա: «Էն Բի Սի Նյուզ»-ի հաղորդման համաձայն Հյուսիսային Կորեայի ավանդական հովանավորները համարվող Ռուսաստանն ու Չինաստանն ուրբաթ գիշեր ԱԽ-ի նիստում կողմ քվեարկեցին Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևին և վավերացրեցին Փխենյանի դեմ նավթային շրջափակումները: Չինաստանն այն պայմաններում է կողմ քվեարկել Փխենյանի դեմ պատժամիջոցների բանաձևին, երբ վիճակագրական տվյալների համաձայն նոյեմբեր ամսին Փխենյանի հետ նրա առևտրաշրջանառության արժեքը բարձրացել է 388 միլիոն դոլարի: ԱԽ-ի նոր բանաձևում թիրախ է դարձել հրթիռային ու միջուկային ծրագրերի պրոցեսում կենսական նշանակություն ունեցող զտված նավթի ներկրումները: Համաձայն այս բանաձևի արգելվում է Հյուսիսային Կորեա զտված նավթամթերքի շուրջ 90 տոկոսի արտահանումը, որի հետևանքով Հյուսիսային Կորեայի նավթի ներկրումը կրճատվում է տարեկան 500 հազար բարելի: Բանաձևում նաև ընդգծվել է 24-ամսյա ժամկետում այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած Հյուսիսային Կորեայի քաղաքացիների վերադարձվելը: Այդ քայլը ծանր հարված է հասցնելու Փխենյանի արտարժութային եկամտի գլխավոր աղբյուրներից մեկին:
Ջոմհուրի Էսլամի
Չարիք, որի մեջ Թրամփի պատճառով հայտնվել է ԱՄՆ-ն
Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման հարցում Պաղեստինի ժողովրդի հանդեպ 128 երկրների հովանավորությունը և միայն 9-ը երկրների զորակցություն ԱՄՆ-ին, աշխարհին ցույց տվեց Թրամփի Ամերիկայի մեկուսացման չափը:
Երուսաղեմի մասին Թրամփի որոշումը անիմաստ ու անարժեք ճանաչած և հակապաղեստինյան այդ որոշման չգործադրվելն ընդգծող բանաձևն այն պայմաններում ձայների կտրուկ մեծամասնությամբ վավերացվեց ՄԱԿ-ի ԳԱ-ում, երբ Թրամփը ԱՄՆ-ի նախագահի դիրքից բոլոր երկրներին սպառնացել էր, որ դրան կողմ քվեարկելու դեպքում դադարեցնելու է նրանց հատկացվող ֆինանսական օժանդակությունները: Այդուհանդերձ 128 երկրներ կողմ քվեարկեցին հակաամերիկյան բանաձևին, 35 երկրներ ձեռնպահ մնացին և միայն 9-ը երկրներ, որոնք հիմնականում աշխարհում որևէ ուշագրավ դիրք չեն զբաղեցնում իրենց զորակցությունը հայտնեցին Թրամփին: Բացի ԱՄՆ-ից ու Սիոնիստական ռեժիմից այդ 9 երկրների շարքում են գտնվում Գուատեմալան, Հոդուրասը, Միկրոնեզիան, Նաոռոն, Փալանոն, Մարշալյան կղզիներն ու Թոգոն: Ինչպես նկատվում է այդ երկրներից շատերի նույնիսկ անունը հիմնականում ծանոթ չե աշխարհի ժողովուրդներին և դա նշանակում է, որ ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմն այս հարցում որևէ համախոհ չունեն: Նույնիսկ որոշ երկրներ, որոնք սերտ կապեր ունեն ԱՄՆ-ի հետ, կամ բացակայում էին քվեարկությունից, կամ ձեռնպահ մնացին և կամ էլ բացահայտ կերպով դեմ գնացին Թրամփի որոշմանը:
Այս շրջագծում հետաքրքիր կետն ԱՄՆ-ի սերտ բարեկամների կատարած հայտարարություններն են, որոնք ցույց են տալիս, թե ԱՄՆ նախագահն ինչ օրն է գցել այդ երկրին ու ինչպես է նրանց խիստ մեկուսացման վիճակում դրել: Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևի վավերացումից հետո դատապարտեց Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչող ԱՄՆ նախագահի որոշումը և ասաց. «ԱՄՆ-ն կորցրեց իր արժանավորությունը»: Ամերիկյան CNN հեռուստակայանն էլ այդ կապակցությամբ հաղորդման մեջ ընդգծեց. «Իսրայելն ու ԱՄՆ-ն մեկուսացվել են արտաքին քաղաքականության ասպարեզում»:
Ալիք
Դոկտ. Զարիֆի՝ Սուրբ Ծննդեան շնորհաւորականը. «Յուսանք, որ Նոր տարում բոլորս կը դառնանք Յիսուս Քրիստոսի խաղաղութեան պատգամի ունկնդիրը»
Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը շնորհաւորել է Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի եւ Նոր տարւայ առիթով: Այս կապակցութեամբ նա հանդէս է եկել «Twitter»-ի իր միկրոբլոգում կատարած յատուկ գրառումով:
Մէջբերելով Աստւածածնին աւետմանը վերաբերող Ղուրանի այան, դոկտ. Զարիֆը գրել է. «Յիսուս Քրիստոսի ծննդեան տօների կապակցութեամբ բոլորին խաղաղութիւն եւ ուրախութիւն եմ մաղթում: Յուսանք, որ նոր տարում բոլորս կը դառնանք Յիսուս Քրիստոսի համաշխարհային խաղաղութեան պատգամի ունկնդիրը»:
Tert.am
ԱՄՆ-ի կողմից պատժվողների հերթը մինչև Հայաստան չի հասնի․ ամերիկահայ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով ՀՀ-ի քվեի մասին
Ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի կարծիքով՝ ՄԱԿ-ում Երուսաղեմի վերաբերյալ Հայաստանի քվեն ազդեցություն չի ունենա արդեն թուլացած հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, և դա հակառակ բոլոր այն սպառնալիքներին, որ հնչեցին ամերիկյան պետական ներկայացուցիչների, այդ թվում նաև՝ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից:
Tert.am-ի հետ զրույցում նա իր կարծիքը հիմնավորեց նրանով, որ նախ բանաձևին դեմ քվեարկած պետությունների թիվն այնքան մեծ և տպավորիչ է, որ պատժվողների հերթը մինչև Հայաստան չի հասնի, նույնիսկ եթե նախագահը որոշի իսկապես քայլեր ձեռնարկել իր անիրականանալի սպառնալիքի գծով:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Բանաձևին դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Տոգոն։ Բանաձևին կողմ քվեարկած պետությունների թվում է նաև Հայաստանը։