Կայացել է Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը
https://parstoday.ir/hy/news/world-i79681-Կայացել_է_Էրդողան_Ալիև_հեռախոսազրույցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակներում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Երուսաղեմի շուրջ իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2017 10:41 Asia/Tehran
  • Կայացել է Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակներում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Երուսաղեմի շուրջ իրավիճակը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից: Հեռախոսազրույցը կայացել է դեկտեմբերի 24-ի առավոտյան: Երկու երկրների նախագահները գոհունակություն են հայտնել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակի շուրջ քվեարկության արդյունքների առնչությամբ և պայմանավորվել Անկարայի ու Բաքվի միջև բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնել: Թուրքիայի նախագահ Էրդողանը ծննդյան կապակցությամբ շնորհավորել է նաև իր ադրբեջանցի գործընկերոջը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ դեկտեմբերի 21-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ դեմ են քվերակել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն: Քվերակության արդյունքների հիման համաձայն՝ 128 երկիր Միացյալ Նահանգներին կոչ են արել չեղյալ հայտարարել Երուսաղեմը Իսրայելի վայրաքաղաք ճանաչելու որոշում, 35 պետություն ձեռնպահ է մնացել, իսկ 9 պետություն աջակցել է ԱՄՆ-ին:

Ankakh.com