Մամուլի տեսություն 25-12-2017
https://parstoday.ir/hy/news/world-i79721-Մամուլի_տեսություն_25_12_2017
ԻԻՀ նախագահն աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապին հղած ուղերձում բարության ու երջանկության պատգամաբեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի և 2018 թվականի տարեմուտի կապակցությամբ շնորհավորեց խաղաղության ու բարեկամության մարգարեի բոլոր հետևորդներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2017 13:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-12-2017

ԻԻՀ նախագահն աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապին հղած ուղերձում բարության ու երջանկության պատգամաբեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի և 2018 թվականի տարեմուտի կապակցությամբ շնորհավորեց խաղաղության ու բարեկամության մարգարեի բոլոր հետևորդներին:

Իրան

Իրանը մասնակից Քրիստոսի հետևորդների ուրախությանը

 

ԻԻՀ նախագահն աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապին հղած ուղերձում բարության ու երջանկության պատգամաբեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի և 2018 թվականի տարեմուտի կապակցությամբ շնորհավորեց խաղաղության ու բարեկամության մարգարեի բոլոր հետևորդներին:

Իրանի նախագահի ուղերձում ասված է. «Հույսով ենք, որ նոր տարում, աստվածային մարգարեների ուսուցումների լույսի ներքո ու նաև հետևելով նրանց օրինակին բոլոր չարությունների, գեշությունների, խտրականության ու չքավորության վերացման ականատես կլինենք»:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին էլ քրիստոնյա երկրների իր պաշտոնակիցներին հղած առանձին ուղերձներում Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի և 2018 թվականի տարեմուտի կապակցությամբ շնորհավորելով աշխարհի բոլոր քրիստոնյա պետություններին ու ժողովուրդներին, նշեց. «Հույսով ենք, որ նոր տարում աստվածային մարգարեների մարդակերտ ու լուսավորություն պարգևող ուսուցումների ներքո աշխարհում աստվածային բոլոր կրոնների հետևորդների համար խաղաղության, անդորրի, ուրախության ու երջանկության ականատես կլինենք»:

Քրիսմասը կամ Ս. Ծնունդը քրիստոնեության կարևոր տոներից է, որը նշվում է դեկտեմբերի 25-ին: Կաթոլիկ ու բողոքական եկեղեցիներն ու քրիստոնեական որոշ այլ եկեղեցիներ Հիսուս Քրիստոսի ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, սակայն իրանահայությունը 10 օր տարբերությամբ Ս. Ծնունդը տոնում է հունվարի 6-ին:

 

Քեյհան

ՅՈՒՆԻՍԵՖ. Եմենի պատերազմը՝ պատերազմ երեխաների դեմ

 

Եմենում ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ 2017 թվականը սարսափելի տարի եղավ եմենցի երեխաների համար:

Եմենի պատերազմը քանի օր է ինչ թիկունքում է թողել հազարերորդ օրը և Ալե Սաուդի ձախողած ռեժիմն իր անօրինական նպատակների իրագործման ուղղությամբ դեռ ճամբի սկզբում է գտնվում ու միայն զբաղված է կանանց ու երեխաներին սպանելով և Եմենի ենթակառուցվածքները ոչնչացնելով: Եմենի ժողովրդին հանձնվել պարտադրելու հարցում ձախողելով Ալե Սաուդը դիմել է սովի և խոլերայի նման մահաբեր հիվանդությունների զենքին, իսկ այս սատանայական միջոցի գլխավոր զոհերը եմենցի անմեղ երեխաներն են:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ «պատերազմահար Եմենում ավելի քան 11 միլիոն երեխաներ ապրում են ցավալի պայմաններում և նրանցից երկու միլիոնը տառապում է խրոնիկ թերսնումից»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Միջին Արևելքի ու Աֆրիկայի հյուսիսի տարածաշրջանի տնօրեն Գերթ Քափլաերն ասում է. «Կարող ենք հայտարարել, որ Եմենն աշխարհում մանուկների համար ամեանավատ վայրն է համարվում»: Նրա ընդգծմամբ. «Եմենում պատերազմը՝ երեխաների դեմ մղվող պատերազմ է և կատարված գնահատումների համաձայն Եմենում յուրաքանչյուր 10 րոպեում մի եմենցի երեխա մահանում է տարբեր հիվանդությունների պատճառով»: Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մերիցել Ռիլանոն այս կապակցությամբ ասել է. «2017 թվականը սարսափելի տարի եղավ եմենցի երեխաների համար և դա ոչ միայն պատերազմի պատճառով, որի ընթացքում նրանցից շատերի զոհվելու ականատես եղանք։ Այսօր ականատես ենք, որ ավելի քան մեկ միլիոն մարդ վարակված է խոլերայով և այդ երկրում թերսնման միջինը գերազանցում է համաշխարհային ցուցանիշերը»:

 

Ղոդս

Սենատորների նոր խաղը ՀԳՀԾ-ի հետ

 

ԱՄՆ-ի Կոնգրեսի 24 անդամներ նամակ հղելով այդ երկրի պաշտոնատարներին Իրանին մեղադրեցին ՀԳՀԾ-ի կետերը ոտնահարելու մեջ: Կոնգրեսի հիշյալ անդամները ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսին, պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հղած նամակներում հավակնել են, թե Իրանը 8 պարագաներում ոտնահարել է ՀԳՀԾ-ն: Դա ի տես այն բանի, որ ԱԷՄԳ-ն մինչ այսօր իր զեկույցներում 9-ն անգամ հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը:

Այս արտահայտությունները կատարվում են այն պայմաններում, երբ ԻԻՀ-ի պատասխանատուներն ու փորձագետներն առավելագույն համագործակցությունն են ունեցել գործակալության հետ: Քանի որ վերջին ամիսներին Կոնգրեսը ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության կամ անհավատարիմ գտնվելու մասին, որևէ դիրքորոշում չի ընդունել ու այդ կապակցությամբ որոշումը թողել է Թրամփին, թվում է, որ ՀԳՀԾ-ն ոտնահարվելու հավակնությամբ այժմ Իրանի դեմ քայլերի ու սահմանափակությունների համար հող է նախապատրաստվում: Այն որ ԱՄՆ-ն կհրաժարվի ՀԳՀԾ-ից, թե կմնա այդ համաձայնության մեջ, Իրանի համար այնքան էլ նշանակություն չունի, քանի որ գործնականում ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ին մասնակից լինելով հանդերձ այսօր էլ իր պարտավորություններից որևէ մեկը չի իրագործել և դա միայն ԻԻՀ-ն է, որ միակողմանի կերպով ապացուցում է ՀԳՀԾ-ի հանդեպ իր հավատարմությունը:

 

Ալիք

«Փարդիս եւ Փարիսա»-ն՝ նվիրված Լորիս Ճգնավորյանի 80-ամեակին

 

Հունվարի 5-ին, Թեհրանի «Վահդաթ» համեգրասրահում կը կայանա անվանի երաժշտագետ, խմբավար եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի 80-ամեակին նվիրված հոբելենական համերգ:

Համերգի ընթացքում Փէյման Մանսուրիի ղեկավարությամբ կը ներկայացվի մայեստրոյի հեղինակած առաջին պարսկերեն օպերան՝ «Փարդիս եւ Փարիսա»-ն:

Իրանի ազգային օպերային արվեստի զարգացման գործընթացում նշանակալից տեղ է զբաղեցնում Ճգնավորյանի գրած «Փարդիս եւ Փարիսա» օպերան, որն էլ Իրանի ազգային օպերային արվեստում ոճական նոր զարգացման սկիզբը հանդիսացավ։

Հիշեցնենք, որ հայազգի անվանի երաժշտագետ, խմբավար եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանն ծնվել է 1937 թվականին Բորուջերդում: Իր երաժշտական կրթությունն ստացել է Իրանում, Ավստրիայում եւ ԱՄՆ-ում:

Ճգնավորյանն ղեկավարել է մի շարք նշանավոր նվագախմբեր ու երգչախմբեր տարբեր երկրներում, նաեւ Հայաստանում: Ունի բազմաթիվ երաժշտական հորինումներ, որոնց թվում է «Ռոստամ վա Սոհրաբ», «Փարդիս վա Փարիսա», «Խոսրով վա Շիրին» եւ շուրջ 40 իրանական եւ իտալական փաստա-վաւերագրական, խաղարկային ֆիլմերի երաժշտություններ:

 

 

Հայկական ժամանակ

Հայաստանի բնակչությունն ավելի քան 4 տոկոսով գերազանցում է ծերացող բնակչության համար ՄԱԿ-ի սահմանած շեմը

 

«Հայաստանի բնակչությունը ծերացող է: Այսպիսի արձանագրում է արել ՀՀ ազգային վիճակագրա­կան ծառայությունն իր՝ «Հայաստանի ժողովր­դագրական ժողովածու, 2017» պարբերական զեկույցում, որը հրապարակվել է երեկ:

«Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացումը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տարիներին մեծապես արագացել է բնակչության ծերացումը կամ ժողովրդագրական ծերացումը երկարատև ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելության, մահացության և դրանց հարաբերակցություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաև մասամբ միգրացիայի հետևանք է: Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7 տոկոսից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Այդ ցուցանիշը 2017թ. տարեսկզբի դրությամբ Հայաստանում կազմել է 112%»: Այլ կերպ ասած, մենք ավելի քան 4 տոկոսով գերազանցում ենք ծերացող բնակչության համար Միացյալ ազգերի կազմակերպության սահմանած շեմը»,-գրում է թերթը: