Գերմանիայի արտգործնախարարն՝ ԵՄ-ին Ուկրաինայի և Թուրքիայի անդամակցության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i79781-Գերմանիայի_արտգործնախարարն_ԵՄ_ին_Ուկրաինայի_և_Թուրքիայի_անդամակցության_մասին
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ առաջիկա տարիներին Ուկրաինան և Թուրքիան կկարողանան անդամակցել ԵՄ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2017 08:35 Asia/Tehran
  • Գերմանիայի արտգործնախարարն՝ ԵՄ-ին Ուկրաինայի և Թուրքիայի անդամակցության մասին

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ առաջիկա տարիներին Ուկրաինան և Թուրքիան կկարողանան անդամակցել ԵՄ-ին:

Գրում է Russian.rt.com-ը: Այդ մասին նա հայտարարել է Westdeutsche Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցի շրջանակներում: Նրա խոսքերով՝ ԵՄ-ն պետք է փնտրի այդ երկրների հետ «ավելի սերտ համագործակցության այլընտրանքային ձևեր»: Որպես օրինակ՝ նա նշել է Մեծ Բրիտանիան, որը մտադիր է հեռանալ միությունից, սակայն սերտ հարաբերություններ կպահպանի Եվրամիության հետ: Նա նաև հավելել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են հանգեցնել «մաքսային միության ավելի սերտ ձևի»: Սեպտեմբերին Գաբրիելը հավանություն էր արժանացրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցման գաղափարը:

 Ankakh.com