Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորման հետագա քայլերը
Դեկտեմբեր 26, 2017 18:24 Asia/Tehran
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Սիրիայում, այդ թվում երկրի տարածքային ամբողջականության պահպանումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է ՌԴ ԱԳ տարածած հայտարարության մեջ: «Դիտարկվել են Սիրիայում հակամարտության հաղթահարման հետագա քայլերը՝ վերջինիս տարածքային ամբողջականության պահպանմամբ, ինչպես նաև Սոչիում միջսիրիական ազգային երկխոսության կոնգրեսի անցկացմանն ուղղված հարցեր», նշել է ՌԴ ԱԳՆ-ն:
Armenpress.am
Պիտակ