Մամուլի տեսություն 27-12-2017
Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչները ուրախությամբ և մեծ շուքով են դիմավորել Սուրբ ծնունդը։
Ալիք
Սիրիայի «ամենահայկական» քաղաքը նշել է Սուրբ Ծնունդը
Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչները ուրախությամբ և մեծ շուքով են դիմավորել Սուրբ ծնունդը։
Հալեպի փողոցներում լսվել է երաժշտություն, տները և փողոցները զարդարված են եղել փայլերով և լույսերով, հրապարակներում տոնածառեր են դրվել։ Պատերազմի սկսելուց ի վեր առաջին անգամ քրիստոնյաները կարող են քաղաքի փողոցներում լիարժեք նշել այդ օրը։
Պատերազմից առաջ Հալեպը Բեյրութից հետո քրիստոնյաների թվով երկրորդ քաղաքն էր արաբական աշխարհում։ Հալեպում ապրել է շուրջ 150 հազար քրիստոնյա, նրանցից 2/3-ը հեռացել են։ Սպասվում է, որ փախստականները կվերադառնան իրենց տներ իրավիճակի վերջնական կայունացումից հետո։
Հալեպի եկեղեցիների մեծամասնությունն ավերվել է, մի քանիսն ամբողջությամբ ոչնչացվել են. Ահաբեկիչներն այնտեղ իրենց համար կրակային դիրքեր են ստեղծել։ «Ջեբհաթ-ալ-Նուսրայի» ու նմանատիպ կազմակերպությունների ահաբեկիչները թալանել են եկեղեցիները։
Վերջերս Հալեպը քրիստոնյաների համար ամենավտանգավոր քաղաքներից էր, իսկ այսօր քաղաքը կրկին ազատ է և զուգված։
Ավերված եկեղեցիներն ու մզկիթները վերականգնելու համար շատ ժամանակ կպահանջվի։
Ղեկավարությունը համագործակցում է քահանաների հետ` ավերածությունները հաշվելու և վերակառուցման ծրագրեր մշակելու համար։ Փաստաթղթերն արդեն հանձնել են համապատասխան մարմիններին, այնպես որ շուտով թույլտվություններ կտրվեն շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Սպասվում է, որ գալիք տարվա կառավարական բյուջեում միջոցներ կհատկացվեն այդ նպատակով։
Ղոդս
Իրանի պաշտպանական հզորությունը բանակցության ու առևտրի առարկա չի դառնալու
ԻԻՀ համակարգի պաշտպանական հզորության լուրջ դիմակայումը վերջին տարիներին ԱՄՆ-ի կառավարության արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունքն է եղել և այդ երկրի բոլոր նախագահները, սենատորներն ու կոնգրեսի անդամներն այն հարցում լրջորեն են տրամադրված ու վճռակամ են: Այնպես որ միջուկային համաձայնության սկզբում այն պատկերացումը գոյություն ուներ, որ հաջորդ փուլում դրվելու է հարց: Միևնույն ժամանակ բացահայտ կերպով այն հարցն արծարծվեց ամերիկացիներն առաջին հայացքից ձգտում էին Իրանի միջուկային կարողության ոչնչացմանը և հաջորդ փուլում նպատակադրելու են թուլացնել կամ ոչնչացնել Իրանի հրթիռային կարողությունը: Միևնույն ժամանակ ԻԻՀ-ի, աշխարհի այլ երկրների ու նույնիսկ համաշխարհային երկրորդ պատերազմից հետո իր դաշնակիցներին հանդեպ ամերիկացիների վերաբերմունքի փորձը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի վերաբերմունքը հիմնված է միջազգային ասպարեզում արտաքին քաղաքականության անփոփոխ մի սկզբունքի վրա և դա ուժի հիման վրա աշխատելն է: Այն իմաստով, որ ամերիկացիներն իրենց ներկայացնում են, որպես աշխարհում գերակա ուժ ու այդ հիման վրա էլ մծակում են այլ երկրների հետ իրենց միջազգային պայմանագրերը: Դա ի տես այն բանի, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո լուսահոգի Էմամ Խոմեյնու և մեծարգո առաջնորդի շեշտը դրված է եղել զինված ուժերի ինքնաբավության և երկրի կանխարգելման կարողության ընդլայնման վրա:
Քեյհան
Դիմադրության խմբերը տարածաշրջանում պաշտպանական բնույթ են կրում
Իսլամական զարթոնքի համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղարն ասաց. «Լիբանանի Հեզբոլլահը, Եմենի Անսարալլահը և Իրաքի Հաշադ-ալ-Շաըբին ժողովրդային ուժեր են, որոնք սովորական պայմաններում ռազմական իմաստ չունեն: Այս խմբերը ռազմականից առավել պաշտպանական բնույթ են կրում և ինչ-որ կերպով օրինակ են ծառայեցնում Իրանի հավաքազորային ուժերին»:
Իսլամական զարթոնքի համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Վելայաթին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. «Պաղեստինն անկասկած իսլամ աշխարհի առաջին հարցն է և վերջին զարգացումներն ապացուցեցին, որ Պաղեստինի կարևոր է ողջ աշխարհի համար»:
«ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը նպատակ ունի դիմադրության գծի հիմնադիր ու գլխավոր պաշտպան ԻԻՀ-ին ներկայացնի որպես գլխավոր թշնամի, սակայն զարգացումներն ապացուցեցին, որ աշխարհը զգաստ է»,-հայտարարել է Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի անդամը:
«ԵՄ-ի անդամ մեծ երկրները ՄԱԿ-ի ԳԱ-ում միաձայնությամբ դեմ քվեարկեցին ԱՄՆ-ին ու կարելի է հարցել, թե ի՞նչ է այդ երկրի տեսակետը փոխվելու պատճառ դարձել: Կարելի է ասել, որ Իրաքում, Սիրիայում ու Եմենում դիմադրության ճակատի հաղթանակներն են նման իրավիճակին ծնունդ տվել»:
Ջավան
Կարմիր Խաչ. Եմենը սովից մահանում է
ԿԽՄԿ-ն ընդգծելով, որ Եմենը սովից մահանում է, ազդարարեց ավելի քան 1000 օր Սաուդյան Արաբիայի կոալիցիայի հարձակումները դիմագրաված եմենցիների հումանիտար ցավալի պայմանների մասին:
Եմենի անմեղ ժողովրդի դեմ Արաբիայի ու նրա գլխավորած կոալիցիայի հարձակումների խստացմամբ սաուդացիների ոճրագործությունների դեմ իրավապաշտպան կառույցների հակազդեցությունները սուր տես են ստացել:
Այն պայմաններում, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից հարձակումների ու շրջափակման պատճառով Եմենում հումանիտար աղետալի վիճակը շարունակվում է, փրկարարական միջազգային մի կառույց ազդարարեց այդ երկրի ժողովրդի դիմագրաված սաստիկ սովի կապակցությամբ: ԿԽՄԿ-ն երեքշաբթի օրն ընդգծեց. «Եմենը սովից մահանում է»: Հիշյալ կառույցի թուիթերյան էջում գրված է. «Յուրաքանչյուր 10 եմենցիներից 6-ը դժվարությամբ է ուտելու որևէ բան գտնում»:
Այն պայմաններում, երբ Եմենի դեմ համակողմանի հարձակումներն ու շրջափակումը շարունակվում է, միջազգային փրկարարական կազմակերպություններն ու ՄԱԿ-ին կից կառույցներն ազդարարում են խաղաղ բնակչության թիրախ դառնալու և սովի ու համաճարակների, այդ թվում խոլերայի պատճառով Եմենում տիրող հումանիտար ցավալի վիճակի մասին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր զեկույցում նշել է. «Եմենի պատերազմը երեխաների դեմ մղվող պատերազմ է»:
Ժամանակ
Սերժ Սարգսյանն Ալիևին կտա՞ այն հարցը, որի հնարավորությանը սպասում էր
Սերժ Սարգսյանը երեկ, աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական վեհաժողովին: Փաստորեն, Մոսկվայում է լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Սարգսյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, այդ մասին չի հայտարարվել որևէ բան, կամ չի եղել որևէ ենթադրություն, բայց Սարգսյանն ու Ալիևը, փաստորեն, միևնույն ժամանակ լինելու են միևնույն վայրում, և, մեղմ ասած, չի բացառվում, որ նրանք հանդիպեն: Առավել ևս, որ այդօրինակ միջոցառումներում Սարգսյանն ու Ալիևը այբբենական կարգի բերումով հաճախ նստում են կողք կողքի:
Այսինքն՝ Մոսկվայում Սերժ Սարգսյանը հավանաբար կունենա այն հնարավորությունը, որի մասին նա խոսում էր ամիսներ առաջ՝ Ժնևի հանդիպումից հետո: Այդ հանդիպումից հետո Ալիևի օգնականը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը խախտել է պայմանավորվածություններն ու Ալիևի հետ հանդիպումից ժամեր անց հայկական Սփյուռքի հետ հանդիպմանը, այսպես ասած, բացահայտել է բանակցության բովանդակությունը: Դրանից հետո Սերժ Սարգսյանը Հայաստանում հայտարարեց, թե անհամբեր սպասում է Ալիևի հետ հաջորդ հանդիպմանը՝ նրան հարցնելու համար, թե այդ ի՞նչն է այդպես վրդովեցրել նրան: Սարգսյանը հայտարարեց, որ շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը չի ասել Ալիևի հետ զրույցի և ոչ մի բառ: Կտա՞ Սարգսյանն Ալիևին այն հարցը, որի հնարավորությանը սպասում էր անհամբեր, թե՞ այդ հարցն այլևս հրատապ չէ, և ղարաբաղյան հակամարտության գործընթացը ենթարկվում է խորքային տրանսֆորմացիայի, որում արդեն Ալիևի վրդովմունքը կարող է չունենալ որևէ արժեք:
Այդ տեսանկյունից օրերս Հայաստանը հայտարարեց հետախուզական նոր հնարավորության՝ տիեզերական լուսանկարների օգնությամբ Ադրբեջանի տարածքի դիտարկման հնարավորության մասին: Դա քաղաքական հայտարարություն է կամ պարզապես աշխարհաքաղաքական՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանն այդօրինակ հնարավորություն կարող է ստանալ Մինսկի խմբի համանախագահ երկրների օգնությամբ և համաձայնությամբ: Թե կոնկրետ որ համանախագահ երկիրը դա կիրականացնի տեխնիկապես՝ այլ հարց է, սակայն նմանօրինակ հնարավորության մասին հայտարարությունը գործնականում հավասարազոր է «Իսկանդերի» առկայության մասին հայտարարությանը՝ իհարկե քաղաքական համատեքստի առումով: Այսինքն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղի է ունենում մի զարգացում, կամ առնվազն շոշափելիորեն նշմարվում է միտում, երբ իրավիճակի վերահսկողությունն ու հրադադարի կառավարումը աստիճանաբար փորձ է արվում դուրս բերել «Սարգսյան-Ալիև» ձևաչափից, որտեղ առանցքայինն, իհարկե, Ալիևի հանգամանքն է, քանի որ նա է պատերազմական հռետորաբանության և ագրեսիվ հակահայկականության աղբյուրը: