Մալայզիայում երկու նավակների բախման հետեւանքով վեց մարդ է մահացել
(last modified Sun, 13 Mar 2016 07:34:51 GMT )
Մարտ 13, 2016 11:04 Asia/Tehran
  • Մալայզիայում երկու նավակների բախման հետեւանքով վեց մարդ է մահացել

Մալայզիայում երկու նավակների բախման հետեւանքով առնվազն 6 մարդ է մահացել, եւս 8-ը լուրջ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում է New Straits Times-ը։

Միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթ, Կոտա Կինաբուլու քաղաքից ոչ հեռու։

Պարբերականի փոխանցմամբ, նավակներից մեկում եղել է 30 մարդ, որոնք եկել էին մասնակցելու հարսանիքի, իսկ երկրորդ նավակում եղել է տեղի ֆաբրիկաներից մեկի 24 բանվոր։

Իրավապահ մարմինները կարծում են, որ պատճառը եղել է վատ տեսանելիությունը, բացի այդ, նավակներից ոչ մեկում չեն եղել փրկարարական բաճկոններ։ Ընդհանուր առմամբ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 20 մարդ, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 8-ը։ Նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։