Չինաստանը դեմ է ԱՄՆ եւ Թայվանի միջեւ որեւէ պաշտոնական կապերին
Դեկտեմբեր 29, 2017 05:37 Asia/Tehran
Չինաստանը դեմ է ԱՄՆ եւ Թայվանի միջեւ որեւէ պաշտոնական կապերին:
Այս մասին ասել է Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ժեն Գոցյան՝ մեկնաբանելով Թայվանում պաշտպանության մասին հրապարակված զեկույցը, որում բազմիցս նշվում է ԱՄՆ հետ ռազմական համագործակցության մասին, հաղորդում է «Սինխուան»:
Նրա խոսքով՝ Թայվանը Չինաստանի մի մասն է, հետեւաբար «այն չի կարող պաշտպանության մասին զեկույցներ հրապարակել»:
Նա նշել է, որ մայրցամաքային Չինաստանը ձգտում է Չինաստանի խաղաղ վերամիավորմանը, բայց պնդելու է իր ինքիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Իմաստ չունի արտասահմանյան եւ ռազմական ուժերի վրա հույս դնել «Թայվանի անկախությանը» հասնելուն օգնելու համար:
News.am
Պիտակ