Չինաստանը դեմ է ԱՄՆ եւ Թայվանի միջեւ որեւէ պաշտոնական կապերին
https://parstoday.ir/hy/news/world-i80059-Չինաստանը_դեմ_է_ԱՄՆ_եւ_Թայվանի_միջեւ_որեւէ_պաշտոնական_կապերին
Չինաստանը դեմ է ԱՄՆ եւ Թայվանի միջեւ որեւէ պաշտոնական կապերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2017 05:37 Asia/Tehran
  • Չինաստանը դեմ է ԱՄՆ եւ Թայվանի միջեւ որեւէ պաշտոնական կապերին

Չինաստանը դեմ է ԱՄՆ եւ Թայվանի միջեւ որեւէ պաշտոնական կապերին:

Այս մասին ասել է Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ժեն Գոցյան՝ մեկնաբանելով Թայվանում պաշտպանության մասին հրապարակված զեկույցը, որում բազմիցս նշվում է ԱՄՆ հետ ռազմական համագործակցության մասին, հաղորդում է «Սինխուան»:

Նրա խոսքով՝ Թայվանը Չինաստանի մի մասն է, հետեւաբար «այն չի կարող պաշտպանության մասին զեկույցներ հրապարակել»:

Նա նշել է, որ մայրցամաքային Չինաստանը ձգտում է Չինաստանի խաղաղ վերամիավորմանը, բայց պնդելու է իր ինքիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Իմաստ չունի արտասահմանյան  եւ ռազմական ուժերի վրա հույս դնել «Թայվանի անկախությանը» հասնելուն օգնելու համար:

News.am