Մամուլի տեսություն 29-12-2017
https://parstoday.ir/hy/news/world-i80071-Մամուլի_տեսություն_29_12_2017
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը հղում կատարելով «Լեզիո Դը Մոնդ» ինտերնետային կայքին գրեց. «Իրանը Կովկասի տարածաշրջանում իր համար դիրք ապահվելու համար ընդլայնում է Հայաստանի հետ հարաբերությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2017 08:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29-12-2017

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը հղում կատարելով «Լեզիո Դը Մոնդ» ինտերնետային կայքին գրեց. «Իրանը Կովկասի տարածաշրջանում իր համար դիրք ապահվելու համար ընդլայնում է Հայաստանի հետ հարաբերությունները»:

Iribnews.ir

Իրանը Կովկասում դիրք ապահովելու նպատակով ձգտում է ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները

 

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը հղում կատարելով «Լեզիո Դը Մոնդ» ինտերնետային կայքին գրեց. «Իրանը Կովկասի տարածաշրջանում իր համար դիրք ապահվելու համար ընդլայնում է Հայաստանի հետ հարաբերությունները»:

«Լեզիո Դը Մոնդ» ինտերնետային կայքը «Իրան-Հայաստան, Թեհրանը դիրք է որոնում Կովկասում» խորագրով հոդվածում գրեց. «Հայաստանը վերջերս ազատ գոտի հիմնեց Իրանի հետ Հայաստանի սահմանին գտնվող Մեղրի քաղաքում: Այդ գոտին Թեհրանի համագործակցությամբ խորհրդանշում է 90-ական թվականներից շարունակվող երկու երկրի բարձր մակարդակի հարաբերությունները»:

Իրանը Հայաստանի հետ սերտ կապեր հաստատելով ի՞նչ է հետապնդում: Այս հարցի համար բազմաթիվ պատասխաններ գոյություն ունեն: Իրանը 1990-ական թվականներից փորձել է մերձենալ Վաշինգտոնին դիմակայող Ռուսաստանին: Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներազդեցությունը գլխավորապես վերադառնում է 2000-ական թվականներին ու հատկապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակագծի կառուցմանը, որ ԱՄՆ-ի ցանկությամբ՝ Ռուսաստանին, իսկ Ադրբեջանի ցանկությամբ՝ Հայաստանին շրջանցելով, Կասպից ծովը կապում է Միջերկրական ծովին: ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, այսինքն Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի ներազդեցությանը դիմակայելու հարցում Թեհրանն ու Մոսկվան ընդհանուր շահեր ունեն: Հետևաբար Հայաստանը երկու երկրների քաղաքական, մշակութային ու աշխարհագրական սերտացման համար իդեալ կամուրջի դեր է խաղում: Այսօր Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մերձեցմամբ հատկապես Սիրիայի հարցում իրավիճակը լիովին փոխվել է:

Հայաստանին Իրանի մերձեցման մյուս պատճառը Կովկասում իր համար դիրքեր ապահովելու Իրանի ցանկությունն է: Թվում է, որ նկատի առնելով մշկութային բացահայտ գործոնները, այդ թվում շիա իսլամն ու ազերիական ինքնությունը, որն Իրանում ամենամեծ փոքրամասնության ինքնությունն է համարվում, Ադրբեջանը կարող էր ավելի լավ այլընտրանք լինել: Այդուհանդերձ երկու երկրի միջև մրցակցությունն այս ուղղությամբ մեծ նշանակություն ունի:

Նման միջավայրում Հայաստանը հնազանդ դաշնակից, Ռուսաստանի հետ համագործակցությամբ ու ոչ-անհրաժեշտաբար մրցակցության շրջագծում Իրանի արտահանման համար փոքր շուկա և Կովկաս մուտք գործելու համար Իրանի դարպասն է համարվում: Հետևաբար Կովկասի կապակցությամբ Իրանի քաղաքականության մեջ Երևանը  յուրահատուկ դիրք է զբաղեցնում:

 

 

Ֆարս

Թելավիվն ու Վաշինգտոնն Իրանի դիմակայելու համար գաղտնի նախագիծ են մշակել

 

Իսրայելի հեռուստատեսության 10-րդ կայանը մասնավոր մի հաղորդման մեջ հավակնեց, որ սիոնիստական բարձրաստիճան մի խմբի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ կողմերն Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրերը, ինչպես նաև Իրանի տարածաշրջանային գործունեությունը դիմակայելու համար գաղտնի նախագիծ են մշակել:

Համաձայն այս հաղորդման, ամերիկյան ու իսրայելյան բարձրաստիճան խմբեր նախօրեին Իրանի դեմ ռազմավարական նախագիծ են մշակել, որի համաձայն որոշված է Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրերին ու տարածաշրջանային գործունեության դիմակայման համար աշխատանքային խմբեր ստեղծվեն:

Սիոնիստական այս հեռուստակայանը հղում կատարելով ԱՄՆ-ի կառավարության մի քանի պաշտոնատարների հաղորդեց, դեկտեմբերի 12-ին Սիոնիստական ռեժիմի վարչապետի ազգային անվտանգության խորհրդական Մաաիր Բեն Շաբաթի գլխավորած պատվիրակությունը, որին մաս էին կազմում Իսրայելի կառավարության ռազմական, տեղեկատվական ու դիվանագիտական բոլոր ճյուղավորումների ավագ ներկայացուցիչները, գաղտնի կերպով ուղևորվել է Վաշինգտոն: Պատվիրակությունը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Հերբերթ ՄաքՄասթերի գլխավորած խմբին: Ամերիկյան կողմից ներկա են եղել Սպիտակ տան, ԱՄՆ-ի տեղեկատվական գործակալությունների, պաշտպանության նախարարության և պետքարտուղարության ավագ ներկայացուցիչները:

ԱՄՆ-ի կառավարության ավագ մի պաշտոնատար ասել է, որ երկու օր տևած երկխոսությունից հետո Իրանի հարցով համատեղ համաձայնագիր են մշակել: Այս փաստաթղթի նպատակն է Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը վերածել ռազմավարական ու օպերատիվ մի շարք նպատակների:

Նրա ընդգծմամբ փաստաթղթում նախատեսված են նպատակների իրագործման համար աշխատանքային խմբեր: Աշխատանքային խմբերից մեկն Իրանի միջուկային ծրագրի դիմակայման համար գաղտնի ու դիվանագիտական աշխատանք է ծավալելու: Երկրորդ աշխատանքային խմբի պարտականությունն է սահմանափակել տարածաշրջանում, մասնավորապես Սիրիայում ու Լիբանանում Իրանի գործունեությունը: Իսկ երրորդ աշխատանքային խմբի օրակարգում ներառված է լինելու Իրանի հրթիռային ծրագիրը:

 

 

armeniasputnik.am

Հայաստանը մագնիսի պես ձգում է արաբներին ու թուրքերին. քաղաքականությունն արգելք չէ

 

Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը չի խանգարում, որ այդ երկրների քաղաքացիներն այցելեն Հայաստան։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Այդ զբոսաշրջիկները Հայաստան են ժամանում Ռուսաստանով և Վրաստանով։ Ապրեսյանի խոսքով` հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել այլ երկրների հյուրերի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, ինչն էլ նրանց «մագնիսի» պես ձգում է Հայաստան։

«Մենք զբոսաշրջիկներ և հյուրեր ունենք Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից և ուրիշ երկրներից։ Մեզ համար հյուրը հյուր է` անկախ ազգությունից, ռասայից, կրոնական համոզմունքներից։ Մենք բոլորին սպասում ենք, բոլորին ասում ենք` բարի գալուստ Հայաստան», — նշեց նա։

Այդ առումով Ապրեսյանը հիշեցրեց, որ վերջերս Երևանն ընդգրկվել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների` ռուսաստանցիների համար ամենահետաքրքիր քաղաքների վարկանիշում։ Նրա խոսքով` դրա համար օբյեկտիվ պատճառներ կան։

«Ես վստահ եմ, որ բոլորը Հայաստանում իրենց լավ են զգում, ասես իրենց տանը լինեն։ Նրանք հետո իրենց ընկերներին և հարազատներին են փոխանցում այն ջերմությունը, որն այստեղ զգացել են», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նրա խոսքով, ծառայությունների որակը, հսկայական ներուժը, մշակութային ժառանգությունը, բնությունը, խոհանոցը. այս ամենը նպաստում են, որ Հայաստանը տարեցտարի ավելի գրավիչ դառնա զբոսաշրջիկների համար։

Հայաստանի անկախության հռչակումից հետո որոշ պետություններ չեն ճանաչել երկրի ինքնիշխանությունը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Պակիստանին և Սաուդյան Արաբիային։

 

Առավոտ

Իրականում աշխարհը վերափոխելու մեջ ոչ մի բարդ բան չկա, պարզապես մենք ինքներս պետք է փոխվենք

 

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Քանի որ մոտենում է Ամանորի և Սուրբ ծննդի ժամանակը, հիշենք համաշխարհային գրականության սուրբծննդյան ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Չարլզ Դիքենսի վիպակը, որի հերոսը՝ Էբինեյզեր Սկրուջը, չի հասկանում, թե ինչու են մարդիկ Նոր տարվա օրերին ուրախանում, ինչու են իրար սիրում, ինչու են իրար օգնության ձեռք մեկնում: Եվ ահա սուրբծննդյան օրերին նրան հերթով այցելում են ուրվականները և փորձությունների միջոցով հիմնովին վերափոխում են այդ մռայլ, մարդատյաց անձնավորությանը:

Սա սուրբծննդյան հեքիաթ է՝ ստեղծված 19-րդ դարի կեսերին բոլոր ժամանակների լավագույն գրողներից մեկի կողմից: Ինչպես ցանկացած հեքիաթ ՝ ունի իր խորքային իմաստը: Այն, ինչի վրա ուշադրություն չէիր դարձնում ամբողջ տարվա ընթացքում, նկատում ես, երբ գալիս է «ճշմարտության պահը»: Այն, ինչ չես հասցրել կամ զլացել ես անել ամբողջ տարվա ընթացքում, գոնե ծրագրում ես անել հաջորդ տարի: Ում, որ ցավ ես պատճառել, ներողություն ես խնդրում: Ամբողջ տարվա ընթացքում վազվզել ես ինչ-որ պատրանքային «հաղթանակների», «հաջողությունների» հետևից, բայց մի պահ սկսում ես մտածել՝ իսկ արդյո՛ք այդ ամենն ինձ իսկապես պետք էր:

Ահա այդպիսի «հեքիաթային», կախարդական փոփոխություններ են կատարվում մարդկանց հետ Ամանորի շեմին: Իրականում այդ հրաշքը մեր ձեռքն է և կախված է միայն մեզանից: Գալիս է չար միտքը և ցանկանում է «բնակություն հաստատել» մեր գլխում, մենք նրան քշում ենք և նրա փոխարեն «հրավիրում ենք» որևէ դրական, պայծառ միտք: