Հարձակում, Կահիրեի հարավում գտնվող եկեղեցու վրա
Դեկտեմբեր 29, 2017 16:19 Asia/Tehran
Եգիպտական լրատվամիջոցները հայտարարել են.«Զինված անձը կրակ է բացել Կահիրեի հարավոմ գտնվող «Մարմինա» եկեղեցու ուղղությամբ ինչ հետևանքով զոհվել և վիրավորվել է մի քանի մարդ»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, այդ ահաբեկչական հարձակման ընթացքում զոհվել է 9-ը և վիրավորվել է 10 մարդ:
Ըստ այդ հաղորդման, զինված մարդը սպանվել է անվտանգության ուժերի կրակոցից:
Միևնույն ժամանակ, մի շարք լրատվամիջոցներ հայտնել են Հելվանում գտնվող մի բնակարանում մի ահաբեկչի ու ոստիկանության ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության մասին:
Մի այլ լուրի համաձայն Եգիպտոսի ոստիկանությունը վնասազերծել է Հելվանի եկեղեցու շրջակայքում տեղադրված երկու ռումբ:
Պիտակ