Եգիպտոսը քննադատել է Գազայի պատերազմը դադարեցնելու ԱԽ անկարողությունը
Եգիպտոսի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Լիբանանում ստեղծված աղետալի իրավիճակը ՄԱԿ-ի ԱԽ խայտառակ անկարողության արդյունքն է, որը չկարողացավ կասեցնել պատերազմը Գազայի հատվածում։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Ահմեդ Մուհամեդ Աբդել Աթին հավելել է, որ եթե Գազայի հատվածում արյունահեղությունը չդադարեցվի, պատերազմը կտարածվի Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Սիոնիստական ռեժիմը Լիբանանում իրականացրեց գործողություն, որի ընթացքում, պայթեցնելով հազարավոր փեյջերներ, անլար սարքեր և կապի համակարգեր, սպանեց տասնյակ լիբանանցիների և վիրավորեց ավելի քան երեք հազար մարդու:
Իսկ սեպտեմբերի 23-ին Իսրայելի ցեղասպան ռեժիմի բանակը լայնածավալ հարձակումներ է իրականացրել հարավային Լիբանանի տարբեր շրջանների վրա։
Լիբանանի ԱՆ հրապարակած վերջին վիճակագրության՝ հարձակումների հետևանքով նահատակվել է մոտ 570 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1850-ը։
Լիբանանի «Հեզբոլլահը» բազմաթիվ հրթիռային հարձակումներով պատասխանել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիային։ Իսկ չորեքշաբթի օրը բալիստիկ հրթիռով թիրախավորել է նաև Թել Ավիվի արվարձանում գտնվող «Մոսադի» կենտրոնակայանը։