Հռոմի պապն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Ղոդսի (Երուսաղեմ) հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i80125-Հռոմի_պապն_ու_Էրդողանը_հեռախոսով_քննարկել_են_Ղոդսի_(Երուսաղեմ)_հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղոդսի (Երուսաղեմ) թեմայի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, այս մասին գրում է թուրքական gunes.com կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2017 07:03 Asia/Tehran
  • Հռոմի պապն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են  Ղոդսի (Երուսաղեմ)  հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղոդսի (Երուսաղեմ) թեմայի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, այս մասին գրում է թուրքական gunes.com կայքը:

Հայտնի է, որ Էրդողանը խոսակցության ժամանակ շեշտել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայների ճնշող մեծամասնությամբ Ղոդսի (Երուսաղեմ)  կարգավիճակը չճանաչող բանաձևի ընդունումը շատ գոհացուցիչ է իրենց համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով չի ընդունում Ղոդսն (Երուսաղեմ) Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, այդ թվում՝ նաև Հայաստանը, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ֆինօգնությունը այն երկրներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևին:
Ընդունված փաստաթղթի համաձայն՝ «ցանկացած գործողություն և որոշում, որը նախատեսում է Ղոդսի (Երուսաղեմ) կարգավիճակի փոփոխություն, իրավաբանական ուժ չի ունենա և պետք է չեղարկվի»:
Բանաձևը պահանջում է նաև, որ բոլոր պետությունները չընդունեն այնպիսի միջոցներ և որոշումներ, որոնք հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղոդսի (Երուսաղեմ) կարգավիճակի շուրջ հայտարարությամբ հանդես էր եկել դեկտեմբերի սկզբին, որից հետո զանգվածային բախումներ էին տեղի ունեցել Պաղեստինի և Իսրայելի կողմնակիցների միջև աշխարհի տարբեր երկրներում:

Tert.am