Էրդողանն ու Հռոմի պապը պայմանավորվել են պաշտպանել Ղոդսի կարգավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i80131-Էրդողանն_ու_Հռոմի_պապը_պայմանավորվել_են_պաշտպանել_Ղոդսի_կարգավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Ղոդսի խնդիրը՝ կապված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2017 07:09 Asia/Tehran
  • Էրդողանն ու Հռոմի պապը պայմանավորվել են պաշտպանել Ղոդսի կարգավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Ղոդսի խնդիրը՝ կապված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ։

Ինչպես հայտնել է Էրդողանի վարչակազմի աղբյուրը, կողմերն ընդգծել են քաղաքի ներկայիս կարգավիճակի պահպանման կարևորությունը, քանի որ այդ քաղաքը հանդիսանում է սուրբ երեք համաշխարհային կրոնների համար և առանցքային դեր է խաղում տարածաշրջանի կայունության մեջ։

Բացի այդ, զրուցակիցները նշել են Երուսաղեմի կարգավիճակի պահպանման համար համատեղ ջանքների անհրաժեշտությունը և պայմանավորվել են անձնական հանդիպում անցկացնել մոտ ժամանակներս։

armedia.am/