ՅՈՒՆԵՍԿՕ-ն Իսրայելից ծանուցագիր է ստացել կազմակերպությունը լքելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i80149-ՅՈՒՆԵՍԿՕ_ն_Իսրայելից_ծանուցագիր_է_ստացել_կազմակերպությունը_լքելու_մասին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն ուրբաթ պաշտոնական ծանուցագիր է ստացել Իսրայելի իշխանություններից, որով տեղեկացվում է, որ դուրս է գալիս կազմակերպության կազմից։ Այդ մասին տեղեկանում ենք կազմակերպության կայքից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2017 11:55 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն Իսրայելից ծանուցագիր է ստացել կազմակերպությունը լքելու մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն ուրբաթ պաշտոնական ծանուցագիր է ստացել Իսրայելի իշխանություններից, որով տեղեկացվում է, որ դուրս է գալիս կազմակերպության կազմից։ Այդ մասին տեղեկանում ենք կազմակերպության կայքից։

«Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն՝ ես այսօր ծանուցագիր եմ ստացել Իսրայելից 2018 թվականի դեկտեմբերի 31-ինկազմակերպությունը լքելու վերաբերյալ»,- ասվում է Ազուլեի հաղորդագրությունում։

«Ես խորապես ցավում եմ՝ համարելով, որ հենց կառույցի շրջանակում, ոչ թե դրանից դուրս պետությունները կարող են ավելի լավ գործել՝ կազմակերպության իրավասությանն առնչվող ոլորտներում տարաձայնությունները լուծելու նպատակով»,- հավելել է նա։

Դեկտեմբերի 12-ին կառույցից դուրս գալու մասին էր հայտարարել նաև ԱՄՆ-ն։  Ավելի ուշ նման կարգադրություն էր տվել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն։

Իսրայելը ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցում է 1949 թվականից։ 2017 թվականին դժգոհություն էր հայտնել Համաշխարհային ժառանգության ցանկում Հեբրոնը (Էլ Հալիլ) որպես պաղեստինյան օբյեկտ ներառելու առնչությամբ։