Ամանորն արդեն եկավ Երկիր մոլորակ. Ե՞րբ են նշում տարբեր վայրերում
https://parstoday.ir/hy/news/world-i80251-Ամանորն_արդեն_եկավ_Երկիր_մոլորակ._Ե_րբ_են_նշում_տարբեր_վայրերում
2017 թվականն արդեն մեկնարկել է Երկիր մոլորակում։ Ժամային տարբեր գոտիների պատճառով Ամանորը նշելու ժամերը տարբերվում են լրիվ 25 ժամով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2017 16:08 Asia/Tehran
  • Ամանորն արդեն եկավ Երկիր մոլորակ. Ե՞րբ են նշում տարբեր վայրերում

2017 թվականն արդեն մեկնարկել է Երկիր մոլորակում։ Ժամային տարբեր գոտիների պատճառով Ամանորը նշելու ժամերը տարբերվում են լրիվ 25 ժամով։

Երեւանի ժամանակով ժամը 14։00-ին առաջինը Ամանորը նշում են Կիրիտիմատի կղզու բնակիչները։ Այդ կղզին մտնում է Ծննդյան կղզիների (Կիրիբատի Հանրապետություն) կազմի մեջ։ Առաջինը նշում են նաեւ Տոնգա երկրի բնակիչները։

14։15 Ամանորը կնշեն Նոր Զելանդիայում, 15.00՝ Ատարկտիդայում, 16.00՝ Կամչատկայում եւ Ֆիջի կղզում, 16.30՝ Ավստրալիայում, 17.00՝ Ավստրալիայի Սիդնեյ, Մելբուռն եւ Կանբերրա քաղաքներում, 17.30՝ Ադելաիդայում (Ավստրալիա)։

18։00 Ամանորը կդիմավորեն Վլադիվոստոկի, Գուամի, Սայպան կղզու (ԱՄՆ) բնակիչները, 19.00՝ Ճապոնիայում, Կորեայում, Արեւելյան Թիմորում եւ Ինդոնեզիայում, 20.00՝ Չինաստանում, Թայվանում, Սինգապուրում, Ֆիլպիններում, Հոնգկոնգում, Մալազիայում։ 

21.00 – Կրասնոյարսկ, Թաիլանդ, 21.30՝ Մյանմայում, 22.00՝ Նովոսիբիրսկում, Օմսկում, Բանգլադեշում, Շրի-Լանկայում, Ղազախստանում,  22.15՝ Նեպալում, 22.30՝ Հնդկաստանում, 23.00՝ Չելյաբիսնկում, Սվերդլովսկում, Ուֆայում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում, Մադիվներում եւ Պակիստանում։ 23.30՝ Ամանորը կհասնի Աֆղանստան։

Ժամը 24։00 Ամանորը կնշենք Հայաստանում։

Ժամը 01։00-ին նոր տարվա զանգերը ղողանջելու են Մոսկվայում, Կազանում, Սանկտ-Պետերբուրգում, Իրաքում, Քուվեյթում իսկ ժամը 2-ին Ձմեռ պապը կհասնի Ֆինլանդիա, Ռումինիա, Բուլղարիա, Թուրքիա, Եգիպտոս, Հունաստան, Ուկրաինա, Բելառուս, Կիպրոս, ՀԱՀ, Լատվիա, Մոլդովա, Զիմբաբվե։

Ժամը 3-ին Նոր տարի է մեկնարկելու Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Չեխիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Իսպանիայում, ժամը 4-ին՝ Պորտուգալիայում, Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում։

Առավոտյան ժամը 6-ին Ամանորը կհասնի Բրազիլիա, ժամը 7-ին՝ Արգենտինա, Չիլի, Պարագվայ ու Ուրուգվայ։

Ժամը 9-ին Նյու Յորքում կիջնի Ամանորի խորհրդանշ հախճապակե գունդը, իսկ ժամը 12-ին, երբ մեզ մոտ կեսօր է, զանգերը ղողանջելու են Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Լաս Վեգասում։

Ամենավերջինը Ամանորը նշելու են Սամոա կղզում, Երեւանի ժամանակով ժամը 15։00։

News.am