ՄԱԿ-ը մտահոգված է աշխարհում հակամարտությունների տարածման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i80273-ՄԱԿ_ը_մտահոգված_է_աշխարհում_հակամարտությունների_տարածման_կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել աշխարհում հակամարտությունների տարածման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2018 07:19 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգված է աշխարհում հակամարտությունների տարածման կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել աշխարհում հակամարտությունների տարածման կապակցությամբ:

Նոր տարվա առիթով հղած ուղերձում, Անտոնիո Գութերեշն ասել է.«Աշխարհում հակամարտությունները սրվել են և նոր վտանգներ են ի հայտ եկել»:

Զգուշացնելով 2018թ. աշխարհին սպառնացող վտանգների մասին, Գութերեշը խաղաղության ու միասնության կոչ է ուղղել միջազգային հանրությանը:

Նա նշել է, որ մեկ տարի առաջ, երբ նշանակվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, ցանկացավ, որ 2017թ. լինի խաղաղության տարի, բայց հակառակը տեղի ունեցավ:

Անտոնիո Գութերեշն իր մտահոգության պատճառներից է համարել միջուկային զենքերը, կլիմայական փոփոխությունները, սոցիալական անհավասարությունները, մարդու իրավունքների ոտնահարումը և ռասիզմը: