Մամուլի տեսություն 02-01-2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վտանգի «կարմիր մակարդակ» է հայտարարել
Շարղ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վտանգի «կարմիր մակարդակ» է հայտարարել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր ամանորյա ուղերձում հայտարարել է վտանգի «կարմիր» մակարդակ և նշել է այն սպառնալիքները, որոնք ծառացել են մարդկության առջև։
Նախևառաջ նա նշել է, որ միջուկային զենքի հարցում համաշխարհային մտահոգությունը ներկայումս ամենաբարձր մակարդակի է հասել սառը պատերազմից ի վեր: «Կլիման ավելի արագ է փոխվում, քան մենք հասցնում ենք գործել, աճում է անհամաչափությունը: Մենք տեսնում ենք մարդու իրավունքների թափ առնող խախտումներ, ազգայնամոլության և քսենոֆոբիայի աճ»,-հավելել է Գուտերիշը:
Նրա կարծիքով՝ աշխարհը մեկ քայլ ետ է կատարել, բայց այն կարելի է դեռևս ապահով դարձնել, եթե համաշխարհային առաջնորդները համախմբվեն:
Դեկտեմբերի կեսերին The National Interest ամսագիրը հրապարակել էր երկրների և տարածաշրջանների ցանկը, որոնք 2018 թվականին կարող են հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ: Այն կազմվել էր ԱՄՆ-ի պաշտպանական և ազգային անվտանգության հարցերով մասնագետ Ռոբերտ Ֆարլի կողմից: Նրա կարծիքով՝ աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանը այժմ Կորեական թերակղզին է: Ցուցակում ընդգրկված են նաև Թայվանը, Ուկրաինան, Թուրքիան և Պարսից ծոցը:
Ջահանե սանաթ
2018 թ.-ին շարունակվելու է տնտեսական աճը
Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահը Ֆրանսիային և մյուս երկրներին խորհուրդ է տվել քանի դեռ աշխարհի տնտեսությունը վերելք է ապրում, բարեփոխումներ իրականացնել:
Քրիստիան Լագարդի համոզմամբ, այն ժամանակ, երբ արևը ծագել է, պետք է կառուցել տան առաստաղը: Նա հույս է հայտնել, որ 2018 թ.-ին միջազգային տնտեսական աճը շարունակվելու է՝ հասնելով 3.7 տոկոսի:
Ֆրանսիայի նախագահը բանվորական ու հարկային երկարատև ծրագրի օգնությամբ փորձել է պակասեցնել գործազրկությունը: Ըստ Լագարդի, այդ փոփոխությունները կարող են լինել Ֆրանսիայի հեղինակության ծաղկունքի բանալին: Էմանուել Մակրոնը խոստացել է , որ շարունակելու է բարեփոխումների ուղին:
ԱՄՀ-ն նույնպես պահանջել է պակասեցնել պետական ծախսերը և ընդլայնել մասնավորեցման ծրագիրը :
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ 2018 թվականն արտակարգ լավ տարի է լինելու: Նա հպարտությամբ է արտահայտվել իր նախագահության առաջին տարում արձանագրած հաջողությունների մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ 2018 թվականը կլինի հիասքանչ տարի ամերիկյան բիզնեսի համար և ամերիկյան բորսաներն ու ընկերությունները կաշխատեն արդյունավետ կերպով: Այս մասին նա գրառում է կատարել իր թուիթերյան միկրոբլոգում: «Տարին հիասքանչ կլինի մեր ընկերությունների և նոր աշխատատեղերի ստեղծման համար: Ֆոնդային բորսան էլ պատրաստ է ևս մեկ հաջող տարվա» — մասնավորապես գրել է Սպիտակ տան ներկայիս տանտերը: Այդ հաջողությունները ԱՄՆ նախագահը պայմանավորել է նաև իր նախաձեռնած հարկային բարեփոխումներով: Նշենք, որ այս տարվա դեկտեմբերի 22-ին Դոնալդ Թրամփը ստորագրել էր հարկային մասշտաբային բարեփոխումներ անցկացնելու մասին հրամանագիրը; Նման բարեփոխումներ Միացյալ Նահանգներում չե իրականացվել արդեն երեսուն տարի:
Իրան
Նեթանյահուի որոշումը տապալելու է Օսլոյի դաշինքը
Օսլոյի դաշինքն այս օրերին դարձել է Սիոնիստական ռեժիմի կողմից բռնազավթումների շարունակման գլխավոր պատճառը:
Ձևավորման սկզբում, դաշինքն ուներ թերություններ: ՄԱԿ-ի տարբեր, այդ թվում ՝ թիվ 242 և թիվ 338 բանաձևերը բացահայտորեն ընդգծում են օկուպացված տարածքներից Սիոնիստական ռեժիմի հետ քաշվելը: ՄԱԿ-ը «Օկուպացված տարածքներ է համարում Հորդանան գետի արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմի և Գոլանի բարձունքները: Այդ տարածքներն Իսրայելը սկսել է վերահսկել վեցօրյա պատերազմի հաղթանակից հետո (1967 թ.): Այդ տարածքների բանակցությունների հիմք է հանդիսանում 1967 թ. ՄԱԿ-ի թիվ 242 բանաձևը, որը կոչ է անում Իսրայելին դուրս գալ իր կողմից զբաղեցրած որոշ տարածքներից, որի դիմաց ստանում է խաղաղություն արաբական երկրների հետ (Խաղաղություն տարածքների դիմաց սկզբունք):
Օսլոյան դաշինքից երկու տասնամյակ անց, Պաղեստինի ժողովրդի կողմից իրականացվող ցանկացած քայլ դիտարկվում է Սիոնիստական ռեժիմի անվտանգության ուժերի միջոցով: Օսլոյան դաշինքը գործում է ի շահ Իսրայելին: Պաղեստինի ժողովրդի նկատմամբ կիրառվում են բազմաթիվ սահմանափակումներ: Դա այն դեպքում, երբ վերջին տարիներին Սիոնիստական ռեժիմն այդ խորհրդանշական նահանջը ներկայացրել է Պաղեստինի ժողովրդի մեծ լիազորությունը՝ փորձելով նոր արտոնություններ կորզել: «Լիքուդ» կուսակցությունը քվեարկել է Հորդանան գետի արևմտյան ափերի և օկուպացված տարածքների միացման օգտին և այդպիսով գործնականապես Օսլոյի դաշինքը հասցրել է կողմերի միջև խնդիրների մշտական կարգավորման վերջնական փուլին: Կարելի է կանխատեսել, որ չնայած Օսլոյի դաշինքը խախտելու ուղղությամբ Լիքուդ կուսակցության ջանքերին , Նեթանյահուի որոշումն օրենքի ուժ չի ստանալու: Իսկ քիչ հավանականությամբ, եթե նման որոշումը դառնա իրականություն, ապա կարելի է ասել, որ արագանալու է Սիոնիստական ռեժիմի կործանման գործընթացը:
Ալիք
Ժորժիկ Աբրահամյան.«Ժողովրդի հետ ծավալել անկաշկանդ ու անկեղծ երկխոսություն»
Իսլամական խորհրդարանում Սպահանի և հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի կարծիքով՝ վերջին օրերի ընթացքում կազմակերպւած զանգւածային բողոքի ակցիաները ժողովրդի արդարացի պահանջների կուտակման և դրանց անուշադրութեան մատնելու արդիւնքն են, որոնք դրսևորւում են այսօր: Այս մասին նա ասել է «Խանէ Մելլաթ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում:
«Ես ականատես եմ եղել, որ ժողովուրդն իրենց պահանջների իրագործման նպատակով, օրեր շարունակ հավաքվել է խորհրդարանի առջև, սակայն ոչ ոք ուշադրութեան չի արժանացրել նրանց: Եվ, բնական է, որ անուշադրությունը նման դեպքերի առաջացման առիթ կդառնա, իսկ թշնամին էլ կփորձի նման դեպքերը ծառայեցնել իր նպատակներին»,- ասել է պատգամավորը:
Ըստ նրա՝ վերջին օրերի բողոքի ակցիաները բազմաբնոյթ են, և դրանք անհրաժեշտ է դիտարկել հենց այդ դիտանկյունից. «Կան անձինք, որոնք փորձում են չարաշահել բողոքի ակցիաներն ու անկարգություններ սադրել: Միաժամանակ ժողովրդի մեծ մասն էլ ունի որոշակի պահանջներ, որոնց պէտք է ուշադրություն դարձնել: Նրանք երբեք սադրանքներին չեն տրվում: Ուրեմն, եթե այս երկուսին ճիշտ տարանջատենք ու դրանց վերաբերվենք օրենքի սահմաններում, ապա հաւատացած եմ, որ իրավիճակը շատ արագ կկարգավորվի»,- ասել է նա:
Պատգամաւորի կարծիքով՝ այս իրադարձությունները ժողովրդի արդարացի պահանջների և դժգոհությունների կուտակման և դրանք անտեսելու արդյունքն են:
Նա անհրաժեշտ է համարում երկրի ղեկավարության նկատմամբ հասարակական վստահության վերականգնումը, և այդ նպատակով պատասխանատուներին կոչ է անում ժողովրդի հետ ծավալել անկաշկանդ և անկեղծ երկխոսություն, որը միանշանակորեն կնպաստի հասարակական անդորրի վերականգնմանը: