Փհենյանը և Սեուլը հեռախոսազրույց են անցկացրել վերականգնված կապի գծով
https://parstoday.ir/hy/news/world-i80423-Փհենյանը_և_Սեուլը_հեռախոսազրույց_են_անցկացրել_վերականգնված_կապի_գծով
Հյուսիային և Հարավային Կորեայի ներկայացուցիչները հեռախոսազրույց են անցկացրել Պհանմունջոմում վերականգնված «թեժ գծով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2018 11:37 Asia/Tehran
  • Փհենյանը և Սեուլը հեռախոսազրույց են անցկացրել վերականգնված կապի գծով

Հյուսիային և Հարավային Կորեայի ներկայացուցիչները հեռախոսազրույց են անցկացրել Պհանմունջոմում վերականգնված «թեժ գծով»:

Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ազգային միավորման հարցերով նախարարության ներկայացուցչին:  «Զրույցն անցկացվել է միջկորեական կապի գծով Պհանմունջոմում», - մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Հյուսիսային Կորեան զանգ է կատարել տեղական ժամանակով ժամը 15:30-ին: Կողմերը համոզվել են, որ հեռախոսակապը և ֆաքսը աշխատում են նորմալ ռեժիմով: Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ երեկ Հարավային Կորեայի ազգային միավորման հարցերով նախարարության ղեկավար Չո Մյոն Գյունն առաջարկել է բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել Պհանմունջոմ բնակավայրի ապառազմականացված գոտում՝ հյուսիսկորեացի մարզիկների մասնակցությունը Պխյոնչանի օլիմպիադայում քննարկելու համար: Հյուսիսային Կորեան երեք օր պատասխան չի տվել, այնուհետև «թեժ գծի» բացման մասին հայտարարություն է հնչեցվել:

Tert.am