Եթովպիայի իշխանությունները հայտարարել են բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պլանների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i80471-Եթովպիայի_իշխանությունները_հայտարարել_են_բոլոր_քաղբանտարկյալների_ազատ_արձակման_պլանների_մասին
Եթովպիայի իշխանությունները հայտարարել են բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պլանների մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 04, 2018 08:24 Asia/Tehran
  • Եթովպիայի իշխանությունները հայտարարել են բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պլանների մասին

Եթովպիայի իշխանությունները հայտարարել են բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պլանների մասին:

Ինչպես նշում է AP-ն, երկրի ղեկավարությունը առաջին անգամ խոստովանել է Եթովպայում քաղբանտարկյալների առկայությունը:

Երկրի վարչապետը Հայլեմարիամ Դեսալեգնը հայտարարել է, որ այն քաղբանտարկյալները, որոնք դատական հետապնդման են ենթարկվում եւ արդեն ձերբակալված են, ազատ են արձակվելու: Նա նաեւ հաղորդել է տխրահռչակ Մակելավի բանտի փակման մասին, որը նախատեսվում է մզկիթի վերածել:

Վարչապետը արել էր այս հայտարարությունը երկրում արդեն մի քանի ամիս շարունակվող հակակառավարական բողոքի ցույցերից հետո, որոնց հետեւանքով բազմաթիվ ձեռնարկություններ, համալսարաններ եւ տրանսպորտային ցանցեր դադարեցրել էին  աշխատանքը:

News.am