Գերմանիայի իշխանությունները հրաժարվել են ողջունել ամերիկացի զինծառայողներին. լրատվամիջոցներ
https://parstoday.ir/hy/news/world-i80475-Գերմանիայի_իշխանությունները_հրաժարվել_են_ողջունել_ամերիկացի_զինծառայողներին._լրատվամիջոցներ
Արևելյան Գերմանիայում ամերիկացի զինծառայողներին պատրաստվում են ակնհայտ հակակրանքով դիմավորել, մինչդեռ Բրանդերբուրգ դաշնային երկրամասի վարչապետ Դիտմար Վոյդկեն հրաժարվել է ողջունել ամերիկացի հյուրերին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 04, 2018 05:40 Asia/Tehran
  • Գերմանիայի իշխանությունները հրաժարվել են ողջունել ամերիկացի զինծառայողներին. լրատվամիջոցներ

Արևելյան Գերմանիայում ամերիկացի զինծառայողներին պատրաստվում են ակնհայտ հակակրանքով դիմավորել, մինչդեռ Բրանդերբուրգ դաշնային երկրամասի վարչապետ Դիտմար Վոյդկեն հրաժարվել է ողջունել ամերիկացի հյուրերին:

Այս մասին  հայտնում է news.rambler.ru-ն՝ գերմանական լրատվամիջոցներին հղումով:
«Ես փողոց դուրս չեմ գալու ու նրանց ձեռքով չեմ ողջունելու»,-ասել է Վոյդկեն, որը նաև վստահություն է հայտնել առ այն, որ  ամերիկացի զինծառայողներն ու նրանց բերած տանկերը ի վերջո որևէ օգուտ չեն բերի Գերմանիային:
Աղբյուրը մանրամասնում է , որ Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, ձգտում է հավելյալ ռազմական կոնտինգենտ տեղակայել Արևելյան Եվրոպայի երկրներում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին:
Զորքերի տեղակայումն իրականցվելու է նաև Գերմանիայի տարածքով, ինչը երկրի բնակիչներին դուր չի գալիս:

Tert.am