Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի գիտաշխատող. ԱՄՆ-ն պաշտպանում է Իրանի խռովարարներին
Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի գիտաշխատողն ասաց. «Հակառակ միջազգային հանրության ԱՄՆ-ն միակ կողմն է, որ փորձում է սրել Իրանում անհանդարտությունը»:
Համաձայն «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հաղորդման, Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի գիտաշխատող Էլի Ժրանմայեն նրեց. «Իրանում վերջին անհանդարտությունների հարցում Ռուսաստանն ու եվրոպացիներն ԱՄՆ-ին հետևելու փոխարեն գերադասում են հովանավորել միջազգային հանրության դիրքորոշումը»:
«ԱՄՆ-ն դժգոհ է նրանից, որ եվրոպացիները չմիացան Իրանի դեմ Վաշինգտոնի խիստ ու թշնամական դիրքորոշմանը և դա ի տես այն բանի, որ ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսը եվրոպացիներին ու ՄԱԿ-ի մյուս անդամներին կոչ է արել Իրանին դատապարտելու հարցում ընկերակցել ԱՄՆ-ին»,-ընդգծեց Ժրանմայեն:
Նա անդրադառնալով միջուկային համաձայնության վրա Իրանի վերջին անհանդարտությունների ազդեցությանն, ասաց. «Նրանք ովքեր Վաշինգտոնում ու այլ մայրաքաղաքներում շարունակ դեմ են եղել Իրանի հետ միջուկային համաձայնությանը փորձում են ԱՄՆ-ի կառավարությանը համոզել, որպեսզի միջուկային համաձայնագիրը կապի Իրանում ներսում բողոքներին, հատկապես որ Իրանը հավատարիմ է այդ համաձայնագրին ու դա չի խախտում»: