Ռուսաստանը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
https://parstoday.ir/hy/news/world-i80577-Ռուսաստանը_դեմ_է_Իրանի_նկատմամբ_պատժամիջոցների_կիրառմանը
ՌԴ ԱԳ փոխնախարարը կրկին ընդդիմացել է Միջուկային համաձայնությունը փոխելուն և ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2018 12:43 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը

ՌԴ ԱԳ փոխնախարարը կրկին ընդդիմացել է Միջուկային համաձայնությունը փոխելուն և ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին:

«Սպուտնիկ» գործակալության փոխանցմամբ՝ Սերգեյ Ռյաբկովը նշել է.«Մոսկվան սկզբունքորեն դեմ է շրջափակումները խստացնելու կապակցությամբ ԱՄՆ-ի սպառնալիքներին»:

«Այս հարցում Մոսկվայի դիրքորոշումը պարզ է: Մյուս երկրների դեմ ԱՄՆ-ի միակողմանի շրջափակումներն ընդունելի չեն».-հավաստիացրել է Ռյաբկովը:

ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքերով՝ ամերիկացի պետայրերը Վաշինգտոնի քաղաքականություններին հետևել չցանկացողներին հանդիպելով, պատժամիջոցներ սահմանելուց բացի, այլ ելք չունեն:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեդեր Նաոերտը վերջերս ասել էր, որ Վաշինգտոնը որպես տարբերակ քննարկում է հակաիրանական նոր պատժամիջոցների կիրառումը: