Կայացել է Ֆրանսիայի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i80649-Կայացել_է_Ֆրանսիայի_ու_Թուրքիայի_նախագահների_հանդիպումը
Ֆրանսիայում կայացել է Ֆրանսիայի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ժողովրդավարական երկրները պետք է հարգեն օրենքի գերակայությունը ահաբեկչության դեմ պայքարում՝ բարձրաձայնելով Թուրքիայում ուսանողների, դասախոսների և լրագրողների ճակատագրի վերաբերյալ մտահոգությունների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2018 10:32 Asia/Tehran
  • Կայացել է Ֆրանսիայի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը

Ֆրանսիայում կայացել է Ֆրանսիայի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ժողովրդավարական երկրները պետք է հարգեն օրենքի գերակայությունը ահաբեկչության դեմ պայքարում՝ բարձրաձայնելով Թուրքիայում ուսանողների, դասախոսների և լրագրողների ճակատագրի վերաբերյալ մտահոգությունների մասին:

Մակրոնը նաև նշել է, որ Թուրքիայում վերջին զարգացումները թույլ չեն տալիս առաջընթաց գրանցել ԵՄ-ին անդամակցության գործընթացում: Մեր ժողովրդավարական համակարգերը պետք է ամուր լինեն ահաբեկչության դեմ պայքարում: Միևնույն ժամանակ դրանք պետք է ամբողջովին պաշտպանեն օրենքի գերակայությունը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

galatv.am/