Գերմանիայի ԱԳՆ. Անելու ենք հնարավորը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար
https://parstoday.ir/hy/news/world-i80661-Գերմանիայի_ԱԳՆ._Անելու_ենք_հնարավորը_Թուրքիայի_հետ_հարաբերությունների_կարգավորման_համար
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ պայմանավորվել է` անել հնարավոր ամեն բան Բեռլինի ու Անկարայի միջև  հարաբերությունների կարգավորման նպատակով:  Դրանք տուժել են մի քանի կոնֆլիկտների հետևանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2018 13:18 Asia/Tehran
  • Գերմանիայի ԱԳՆ. Անելու ենք հնարավորը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ պայմանավորվել է` անել հնարավոր ամեն բան Բեռլինի ու Անկարայի միջև  հարաբերությունների կարգավորման նպատակով:  Դրանք տուժել են մի քանի կոնֆլիկտների հետևանքով:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ,  Թուրքիայի ԱԳ նախարարը համաձայնել է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն երկխոսության ու համագործակցության ճանապարհով:Այս պահին երկու երկրների միջև տարաձայնությունների գլխավոր թեման Die Welt գերմանական պարբերականի լրագրողի` Թուրքիայում ձերբակալությունն է: Ավելի վաղ` անցած տարվա սեպտեմբերին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունների հետևանքով Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի քաղաքական կուրսը հնարավոր է խստացվի:

Panorama.am