Մեքսիկայում բարձրլեռնային լճի հատակին գտել են Տիեզերքի հնագույն «մոդելը»
https://parstoday.ir/hy/news/world-i80719-Մեքսիկայում_բարձրլեռնային_լճի_հատակին_գտել_են_Տիեզերքի_հնագույն_մոդելը
Մեքսիկայում մի խումբ հնագետներ Իստակսիուատլ հրաբխի ստորոտին լճի հատակին քարե տաճար են հայտնաբերել, որը, հետազոտողների խոսքով, Տիեզերքի մոդելն է հնագույն ացտեկների պատկերացմամբ: Այս մասին հայտնում է sciencealert.com պորտալը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 07, 2018 13:51 Asia/Tehran
  • Մեքսիկայում բարձրլեռնային լճի հատակին գտել են Տիեզերքի հնագույն «մոդելը»

Մեքսիկայում մի խումբ հնագետներ Իստակսիուատլ հրաբխի ստորոտին լճի հատակին քարե տաճար են հայտնաբերել, որը, հետազոտողների խոսքով, Տիեզերքի մոդելն է հնագույն ացտեկների պատկերացմամբ: Այս մասին հայտնում է sciencealert.com պորտալը:

Ծովի մակարդակից 4 հազար մետր բարձրությամբ հայտնաբերված օբյեկտը տարբեր չափերի քարերից է շարված: Գիտնականները նշում են, որ տաճարն այնպես է կառուցված, որպեսզի լճի ափին կանգնած դիտողի մոտ զգացողություն առաջանա, թե քարերը ոչ թե լճի հատակին են, այլ լողում են մակերեւույթին:

«Վիզուալ էֆեկտները, որոնք ջուրն է ստեղծում, եւ կառուցվածքում օգտագործված տարրերի առանձնահատկությունները վկայում են, որ մեր առջեւ Տիեզերքի մանրակերտն է հնագույն ացտեկների պատկերացումներում»,- ասում է  հնագետ Իրիս Էրնանդեսը:

Նա նշել է, որ մոդելը պատկերում է աշխարհի ստեղծման մասին ացտեկների առասպելները: Դրանց համաձայն՝ հնում ցամաք չի եղել: Ծովահրեշ Սիպակտլին բնակվել է նախնադարյան օվկիանոսում, իսկ հետո աստվածները նրա իրանից ստեղծել են երկինքն ու հողը:

Տաճարի տարիքը դեռեւս պետք է որոշեն, սակայն ոչ հեռվում գտնված իրերը դասվում են մեր թվականության 8-րդ դարին:

News.am