Մամուլի տեսություն 07-01-2018
ՀԳՀԾ-ն Իրանում շատ սիրված համաձայնություն է : Իրանցիներն այդ համաձայնությունը տնտեսությունը բարելավելու կարևոր քայլ են համարում:
Թեջարաթ
Թրամփը թող Իրանի ժողովրդի փոխարեն չխոսի
ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալն ասել է .«Իրանի ժողովրդի բողոքն իր գործն է և Թրամփը չպետք է խոսի Իրանի ժողովրդի փոխարեն»: Վենդի Շերմանն ասել է.-«Թրամփը և նրա խորհրդատուները մտածում են, որ ներկայումս հարմար առիթ է ստեղծվել դուրս գալ ՀԳՀԾ-ից, սակայն նրանք սխալվում են:Թրամփը իրավունք չունի միջամտել Իրանի ներքին գործերին»:
Դա սխալ է մի քանի պատճառներով: Առաջինը, որ ՀԳՀԾ-ն Իրանում շատ սիրված համաձայնություն է : Իրանցիներն այդ համաձայնությունը տնտեսությունը բարելավելու կարևոր քայլ են համարում: Երկրորդ պատճառն այն է, որ Իրանի կառավարությունը ներքին անհանդարտությունների համար արտաքին գործոնն է մեղավոր ճանաչում: Եթե Թրամփը չեղարկի միջուկային համաձայնությունը, ապա Իրանի կառավարությունը գտնելու է արտաքին թշնամուն : «Եթե Թրամփն իրոք փորձում է օգնել Իրանի ժողովրդին, ավելի լավ կլինի այլ քայլեր ձեռնարկի: Առաջինը, որ պետք է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով, պաշտպանի մյուս երկրներում խոսքի ազատությունը, կանանց համար համահավասար իրավունքները և աշխատատեղերի ստեղծումը: Թրամփը նաև պետք է ապացուցի, որ ինքն էլ նույնպես հարգում է այդ իրավունքները և հրաժարվի ամերիկյան ԶԼՄ-ների դեմ տրամադրվել: Պետք է նաև աջակցել պետքարտուղարությանը, որպեսզի դիվանագիտական խնդիրները կարգավորվեն: Պետք է վերացնել ԱՄՆ մուտք գործել ցանկացող իրանցիներին վիզայի արգելքը».-ասել է Վենդի Շերմանը:
Ռեսալաթ
Սպիտակ տան նոր մեխանիզմն Իրանի դեմ
Վերջին օրերին ԱՄՆ նախագահը հայտնել է Իրանում անհանդարտություններին իր պաշտպանության մասին: Դա այն դեպքում, երբ Թրամփն Իրանի ժողովրդին ահաբեկիչ էր անվանել: Խորհելու տեղիք է տալիս այն, որ հենց ինքը մտածում է Իրանի ժողովրդի ազատության մասին:
Թրամփի կառավարությունը նպատակ ունի կապակցել ՀԳՀԾ-ի և իրանում խառնակությունների հարցը: Այլ խոսքով, Սպիտակ տունը ցանկանում է միջուկային համաձայնությունը դարձնել ոչ թե իրանական անկախ երևույթ, այլև քաղաքական կախվալ բաղադրիչ:
Այդ հարցում Թրամփի գլխավոր խրախուսիչը Նիքի Հեյլին է: ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչը ևս Թրամփին խորհուրդ է տվել հակաիրանական նոր պատժամիջոցներ կիրառել: Նիքի Հեյլին խոսում է Իրանի ժողովրդի ազատության մասին, մինչդեռ առ այսօր ոչ մի ջանք չի խնայել Իրանի ժողովրդի դեմ: ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչությունը Նիքի Հեյլի ելույթը կոկորդիլոզի արցունքների բեմադրություն էր անվանել:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի ելույթին հակադարձել էր նաև ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ ՝ Մարիա Զախարովան : Նա ֆեյսբուքում գրել է .«Անկասկած ամերիկյան պատվիրակությունը կարևոր ասելիք չունի: Օրինակ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին կարող է աշխարհին պատմել Ֆերգյուսոնում բողոքարարների մաքրագործման, Ուոլ սթրիթի շարժման բռնի հալածանքների ու զանգվածային ձերբակալումների հետ կապված ԱՄՆ-ի ունեցած փորձի մասին». ասել է Մարիա Զախարովան:
Առաջիկա շաբաթներին, Թրամփը փորձելու է մեծացնել մեր երկրի դեմ տնտեսական ու քաղաքական ճնշումները:
Ջավան
Իրանի, Չինաստանի և Թուրքիայի հետ Պակիստանի հարաբերությունները
ԱՄՆ-ը պաշտոնապես առկախել է Պակիստանին իր անվտանգության օժանդակությունը և Իսլամաբադին մեղադրել է Աֆղանստանի թալիբների դեմ քայլեր չանելու մեջ: Պակիստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այնքան են լարվել, որ Պակիստանի բանակի խոսնակը հայտարարել է , որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի դեմ ռազմական քայլերի: Սեպտեմբերյան դեպքերից հետո, ամերիկացիները տարեկան 255 միլիոն դոլարի օգնություն են վճարել Պակիստանին ՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում, սակայն վերջին երկու տարիներին, ԱՄՆ-ը որոշեց ընտրել Հնդկաստանին: Արդյունքում Պակիստանն էլ որոշեց սերտացնել կապերը Չինաստանի հետ:
Պակիստանի տարբեր քաղաքներում աճում են հակաամերիկյան տրամադրությունները՝ ի պատասխան Թրամփի մեղադրական թվիթերյան գրառումների: Վերջին օրերին Թրամփն իր թվիթերյան գրառումներում մեղադրել էր Պակիստանին «ստի և խաբեության», ինչպես նաև՝ ահաբեկիչների ապաստան տրամադրելու մեջ:
Վաշինգտոնը բազմիցս է մեղադրել Պակիստանին Աֆղանստանում ամերիկացի զինվորականների վրա հարձակումներ իրականացնող ահաբեկիչներին ապաստան տրամադրելու մեջ, բայց այժմ քննադատությունների ալիքն ավելի է սաստկացել: ԱՄՆ-ը 255 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Պակիստանին հստակ նպատակներով: Սակայն Պակիստանը տարիներ շարունակ կրկնակի խաղ է անցկացրել: «Նրանք երբեմն աշխատել են մեզ հետ, բայց միաժամանակ՝ աջակցել Աֆղանստանում մեր զորքերի վրա հարձակումներ իրականացնող ահաբեկիչներին, ինչը ընդունելի չէ այս վարչակազմի համար», – հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին:
Դոնալդ Թրամփը վերջերս ասել էր, որ իր երկիրն իզուր է օգնել Պակիստանին: «Նրանք ոչինչ չեն արել և խաբել են մեզ».ասել էր ԱՄՆ նախագահը: ՄԱԿ-ում Պակիստանի ներկայացուցիչն էլ ասել է, որ եթե ԱՄՆ-ը չի գնահատում Պակիստանի արածներն, ապա նա չպետք է այդ երկրից համագործակցության ակնկալիք էլ ունենա:
tert.am
Կիմ Չեն Ընը կոչ է արել պայմաններ ստեղծել հարավի հետ հարաբերությունները բարելավելու համար
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է Հարավային Կորեայի հետ հարաբերությունների բարելավման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գոծակալությանը:
«Հյուսիսն ու Հարավը չպետք է կապված լինեն անցյալով: Անհրաժեշտ է բարելավել Հյուսիսի և Հարավի միջև հարաբերությունները և առաջընթաց գրանցել վերամիավորման գործում»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ խոսքը ոչ միայն Փհենյանի և Սեուլի միջև հարաբերությունների կարգավորման մասին է, այլև հաշտեցման և ժողովուրդների վերամիավորման:
Հայտարարությունում ընդգծվում է, որ այդ ուղղությամբ արդյունքները կարող են ձեռք բերվել միայն երկու կողմերի ջանքերի դեպքում: Միևնույն ժամանակ Կիմ Չեն Ընի կարծիքով՝ երկու երկրների հաշտեցումը կորեական ժողովրդի ներքին հարցն է, այդ պատճառով Փհենյանը և Սեուլը չպետք է դիմեն այլ պետություններին օգնության համար:
Ավելի վաղ Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ հատուկ կապի գծով քննարկել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ Պյոնչանում Օլիմպիական խաղերին հյուսիսկորեացի մարզիկների մասնակցության հնարավորությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել , որ հանդես է գալիս Սեուլի և Փհենյանի միջև երկխոսության օգտին: ԱՄՆ առաջնորդը չի բացառել, որ Վաշինգտոնը նույնպես ավելի ուշ կարող է միանալ այդ գործընթացին: