ԱՄՆ-ն հարձակման է անցել
https://parstoday.ir/hy/news/world-i80729-ԱՄՆ_ն_հարձակման_է_անցել
Ամանորյա հանգստյան օրերը շատ բան են փոխել համաշխարհային իրադրությունում, հատկապես Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում: Ամերիկան վճռական հարձակման է անցնում բոլոր ճակատներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2018 12:16 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն հարձակման է անցել

Ամանորյա հանգստյան օրերը շատ բան են փոխել համաշխարհային իրադրությունում, հատկապես Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում: Ամերիկան վճռական հարձակման է անցնում բոլոր ճակատներում:

ԱՄՆ-ն դադարեցնում է մի շարք երկրների ու վարչակարգերի աջակցելու բազմամյա պրակտիկան:

Վերջին մի քանի օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Պակիստանին ու Պաղեստինին տրամադրվող ֆինանսական աջակցությունը դադարեցնելու մասին: Թրամփը հայտարարել է, որ Պակիստանը բավարար ակտիվություն չի ցուցաբերում հակաահաբեկչական պայքարում, իսկ Պաղեստինին մեղադրել է ԱՄՆ սցենարով Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների չգնալու մեջ:

Բացի այդ, ԱՄՆ-ն սեղմել է Թուրքիայի եւ նախագահ Էրդողանի ցավոտ տեղը: Հունվարի 4-ին ԱՄՆ դատարանը մեղավոր է ճանաչել թուրքական Halkbank բանկի տնօրենի տեղակալ Մեհմեթ Աթիլլային, որը մեղադրվում է Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու մեջ: «ԱՄՆ-ն պետք է ների մեզ, սակայն մեր երկկողմ հարաբերությունների օրենքներն ու երկկողմ համաձայնագրերը կորցնում են ուժը: Տխուր է ասել, սակայն այդպես էլ կլինի», - ի պատասխան հայտարարել է Էրդողանը:

Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ խզումն անխուսափելի է դառնում, ամեն դեպքում, քանի դեռ Էրդողանը չի համաձայնվել այնպիսի քաղաքականություն վարել, որը տեղավորվում է ԱՄՆ նոր ռազմավարությունում:

ԱՄՆ-ն խստացրել է վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ եւ մտադիր է հունվարի վերջին Պուտինի ամենամերձավոր շրջապատի դեմ պատժամիջոցներ սահմանել: Բանը հասել է նրան, որ ռուսական Ալֆա բանկը հրաժարվել է վարկավորել ռուսական ռազմարդյունաբերական համալիրն ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի պատճառով: Բացի այդ, դեկտեմբերի 31-ին ռուսական Հմեյմիմ բազան արկակոծվել է՝ զգալի վնասներ պատճառելով: Չնայած Պուտինն ու Թրամփը Վիետնամում «չհարձակման պակտ» են ստորագրել, սակայն արդեն ԱՄՆ-ն է որոշելու այդ պակտի գործողության ժամկետները:

Ամենադրամատիկ իրադարձություններն Իրանում են ծավալվում, որտեղ մի քանի քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել, իսկ վերլուծաբանները մինչեւ հիմա չեն կարողանում հասկանալ, թե ով ում դեմ է բողոքում: Ցույցերի «քաոսայնությունը» վկայում է, որ աշխարհակարգի փոփոխության գործընթացները չեն կարող շրջանցել Իրանը:

ԱՄՆ հարձակման ակտիվ փուլն սկսվել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո: ԱՄՆ-ն փաստացի հայտարարել է նոր աշխարհակարգ կառուցելու իր մտադրությունների մասին, եւ նրանք, ովքեր կփորձեն կանգնեցնել դա, քաոսի մեջ կհայտնվեն, պատժամիջոցների կենթարկվեն կամ էլ կզրկվեն ֆինանսական օգնությունից:

ԱՄՆ շատ կոշտ քաղաքականություն է վարում, եւ այն երկրների համար, որոնք այդ «տանկի» թրթուրների տակ կհայտնվեն, լավ չի լինի: ԱՄՆ-ն Հայաստանին դեռ հաշիվ չի ներկայացրել, սակայն դա կարող է իշխանության համար ամենից անհարմար պահին տեղի ունենալ:

Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ խզումն անխուսափելի է դառնում, ամեն դեպքում, քանի դեռ Էրդողանը չի համաձայնվել այնպիսի քաղաքականություն վարել, որը տեղավորվում է ԱՄՆ նոր ռազմավարությունում:

ԱՄՆ-ն խստացրել է վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ եւ մտադիր է հունվարի վերջին Պուտինի ամենամերձավոր շրջապատի դեմ պատժամիջոցներ սահմանել: Բանը հասել է նրան, որ ռուսական Ալֆա բանկը հրաժարվել է վարկավորել ռուսական ռազմարդյունաբերական համալիրն ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի պատճառով: Բացի այդ, դեկտեմբերի 31-ին ռուսական Հմեյմիմ բազան արկակոծվել է՝ զգալի վնասներ պատճառելով: Չնայած Պուտինն ու Թրամփը Վիետնամում «չհարձակման պակտ» են ստորագրել, սակայն արդեն ԱՄՆ-ն է որոշելու այդ պակտի գործողության ժամկետները:

ԱՄՆ հարձակման ակտիվ փուլն սկսվել է Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո: ԱՄՆ-ն փաստացի հայտարարել է նոր աշխարհակարգ կառուցելու իր մտադրությունների մասին, եւ նրանք, ովքեր կփորձեն կանգնեցնել դա, քաոսի մեջ կհայտնվեն, պատժամիջոցների կենթարկվեն կամ էլ կզրկվեն ֆինանսական օգնությունից: