Արամ Ա կաթողիկոսը նամակ է ստացել Հռոմի Պապից
https://parstoday.ir/hy/news/world-i80791-Արամ_Ա_կաթողիկոսը_նամակ_է_ստացել_Հռոմի_Պապից
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին հունվարի 5-ին այցելել է Վատիկանի ներկայացուցիչ Իվան Սանդուս Եպիսկոպոսը եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունից շնորհավորական նամակ է փոխանցել Նոր տարվա եւ Սուրբծննդյան առիթով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2018 07:11 Asia/Tehran
  • Արամ Ա կաթողիկոսը նամակ է ստացել Հռոմի Պապից

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին հունվարի 5-ին այցելել է Վատիկանի ներկայացուցիչ Իվան Սանդուս Եպիսկոպոսը եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունից շնորհավորական նամակ է փոխանցել Նոր տարվա եւ Սուրբծննդյան առիթով։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ նամակում Հռոմի պապն իր բարեմաղթանքներն է ներկայացրել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը: Ֆրանցիսկոս պապը մաղթել է, որ խաղաղություն հաստատվի աշխարհում, հատկապես այնտեղ, որտեղ տագնապն ու բռնակալությունը տիրապետող ներկայություն են դարձել:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Միջին Արեւելքում տիրող իրավիճակը:

News.am