ՄԱԿ. Բոլոր կողմերը պետք է հովանավորեն ՀԳՀԾ-ն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակն ընդգծելով, որ ՀԳՀԾ-ի հանդեպ այս կազմակերպության գլխավոր քարտուղարի դիրքորոշումը չափազանց հստակ է, ասել է. «Բոլոր կողմերը պետք է աջակցեն այս համաձայնությանն ու սատարեն դրա գոյատևմանը»:
Նյու Յորքից ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ստեֆան Դուժարիկը երկուշաբթի օրն իր մամուլի ասուլիսի ժամանակ ազդարարելով ՀԳՀԾ-ից հրաժարվելու վտանգների կապակցությամբ, նշել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիտանկյունից, ՀԳՀԾ-ն վերջին տարիների դիվանագիտական գլխավոր նվաճումն է համարվում ու դրան մասնակից բոլոր կողմերը ամեն գնով պիտի դրան աջակցեն ու պաշտպանեն այս համաձայնագիրը»:
«ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնագիր է ու հնարավոր չէ այն միակողմանի կերպով չեղարկել»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:
2016 թվականի հունվարին Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը գործադրման հանձնվելուց հետո, ԱՄՆ վարչակազմն այդ խմբի անդամներից մեկը լինելով հանդերձ, մշտապես անհավատարիմ է գտնվել ՀԳՀԾ-ի գործադրման հանդեպ: