Եվրամիությունն ընդդեմ ԱՄՆ-ի նախագահի
https://parstoday.ir/hy/news/world-i80923-Եվրամիությունն_ընդդեմ_ԱՄՆ_ի_նախագահի
Ֆրանսիական Le Grand Soir թերթի վերլուծական հոդվածում գրված է.«Եվրամիությունը միջազգային տարբեր հարցերում կանգնել է ԱՄՆ-ի նախագահի դեմ»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 09, 2018 15:11 Asia/Tehran
  • Եվրամիությունն ընդդեմ ԱՄՆ-ի նախագահի

Ֆրանսիական Le Grand Soir թերթի վերլուծական հոդվածում գրված է.«Եվրամիությունը միջազգային տարբեր հարցերում կանգնել է ԱՄՆ-ի նախագահի դեմ»:

Ֆրանսիական թերթն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սխալ դիրքորոշումներին ու քաղաքականություններին: 

Ըստ թերթի՝ Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը և Իրանում խառնակիչների թույլ ու սահմանափակ քայլարշավին ցուցաբերած նրա հովանավորությունն արժանացան համաշխարհային քննադատությունների:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ երեկոյան ԱՄՆ-ի ճնշումների տակ արտահերթ նիստ գումարեց  Իրանում տեղի ունեցած վերջին  դեպքերը քննարկելու համար: Նիստում ԱԽ-ի շատ անդամներ ԱՄՆ-ին դեմ գնացին և թույլ չտվեցին ,որ Վաշինգտոնը  Իրանում տեղի ունեցած անկարգությունների առիթն օգտագործի իր նպատակներին հասնելու համար: