ԱՄՆ-ը երեք ռազմավարական ռմբակոծիչ է տեղափոխել Եվրոպա
https://parstoday.ir/hy/news/world-i80993-ԱՄՆ_ը_երեք_ռազմավարական_ռմբակոծիչ_է_տեղափոխել_Եվրոպա
Հունվարի 9-ին Մեծ Բրիտանիայի առաջավոր ավիաբազաներ են տեղափոխվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի երեք B-52H ռազմավարական ռմբակոծիչներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2018 08:59 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը երեք ռազմավարական ռմբակոծիչ է տեղափոխել Եվրոպա

Հունվարի 9-ին Մեծ Բրիտանիայի առաջավոր ավիաբազաներ են տեղափոխվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի երեք B-52H ռազմավարական ռմբակոծիչներ:

Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են բրիտանական ավիացիոն կայքերը, որոնք հետեւում են ռազմական օդուժի տեղափոխություններին: Բոլոր երեք B-52H-երը մտնում են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 5-րդ ռմբակոծիչ ավիաթեւի կազմի մեջ, որը բազավորված Է ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտայի նահանգի «Մայնոթ» ավիաբազայում: Եվրոպա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմավարական օդուժի արագ տեղափոխման անմիջական նպատակների եւ խնդիրների մասին հայտնի չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am